Մադրիդի «Ռեալ»-ը հետաքրքրված է «Տոտենհեմ»-ի ֆուտբոլիստով: Այս մասին գրում է Mundo Deportivo-ն: «Արքայական ակումբ»-ն ուզում է գնել «Տոտենհեմ»-ից Հարի Քեյնին: «Ռեալ»-ը ցանկություն ունի ուժեղացնել հարձակման գիծը և մադրիդյան ակումբի համար առաջնային թեկնածուն հենց Քեյնն է:
Ավելի վաղ` ֆուտբոլիստը, խոսելով ակումբում իր ապագայի մասին, շեշտել է, որ «Տոտենհեմ»-ը չի առաջադիմում կամ էլ ակումբը սխալ ուղղությամբ է գնում: Նա չի բացառել ակումբից հեռանալու հավանականությունը:
Հարի Քեյնը «Տոտենհեմ»-ում է 2011 թվականից: Նրա պայմանագիրը «Տոտենհեմ»-ի հետ նախատեսված է մինչև 2024 թվականը: