Friday, 19 04 2024
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Արայիկ Հարությունյանը փաստացի նախագահ է․ մնում է արձանագրումը

Արցախի առողջապահության նախարարությունից երեկ փոխանցել են, որ օրվա ընթացքում թեստավորված անձանից երկուսի մոտ COVID-19 հետազոտման թեստի արդյունքում ախտորոշվել է կորոնավիրուս։ Այսպիսով՝ վարակակիրների թիվը հասել է հինգի ու, ցավոք, ենթադրվում է, որ այդ թիվը կարող է աճել։

Սրանով հանդերձ՝ բոլոր ազդակները խոսում են այն մասին, որ ընդամենը երեք օրից Արցախում տեղի է ունենալու նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, համենայն դեպս՝ չի հնչել Հայաստանի կամ Արցախի իշխանության որևէ գնահատական, որը հիմք կտա խոսելու ընտրությունների երկրորդ փուլի հետաձգման մասին։ Անշուշտ, ստեղծված համաճարակային իրավիճակը ու մրցակցության ակնհայտ բացակայությունը երկրորդ փուլում արձանագրելու են մասնակցության ցուցանիշի էական անկում, սակայն դա ամենևին էլ չի անդրադառնա ընտրությունների լեգիտիմության վրա, եթե Արցախի քաղաքական հիմնական դերակատարները որդեգրեն ադեկվատ վարքագիծ։

Իհարկե, լավ կլիներ, որ ընտրական կամպանիայում երկրորդ համարի տակ հանդես եկող Մասիս Մայիլյանը, բոյկոտի տրամադրությունների փոխարեն, ընդուներ առաջին փուլի արդյունքները, ըստ այդմ՝ Արայիկ Հարությունյանի փաստացի հաղթանակը ու այդպիսով՝ լրացուցիչ լեգիտիմություն հաղորդեր ընտրությունների երկրոդ փուլին։ Սակայն նույնիսկ այս պարագայում՝ Մայիլյանն, ըստ էության, հասկացնում է, որ չի ընդդիմանալու ապրիլի 14-ին Հարությունյանի հաղթանակի արձանագրմանը։ Մնում է, որ ընտրությունների երկրոդ փուլը չուղեկցվի «հեղափոխական» տեսարաններով, ինչի ականատեսը դարձանք անցած կիրակի։ Այս հարցում Մայիլյանն, անշուշտ, ունի դերակատարություն ու կարծում եմ՝ իրեն կդրսևորի պետական գործչի դիրքերից, մանավանդ, որ նրա հիմնական դաշնակից Սամվել Բաբայանը հայտարարել է, որ երկրորդ փուլում իր ընտրողները կարող են ընտրություն կատարել սեփական հայեցողությամբ։

Վիտալի Բալասանյանը, ՀՅԴ-ն հայտարարել են, որ երկրորդ փուլում որևէ մեկին չեն սատարելու, սակայն ընտրությունների որակի մասին առանձնապես բացասական գնահատականներ չեն հնչեցրել ու ենթադրաբար՝ ընդունում են այն ստատուս-քվոն, որը ճանապարհ է բացում Արայիկ Հարությունյանի ընտրության համար։ Ստեփանակերտից ստացված լուրերի համաձայն՝ ԱԺ գործող նախագահ Աշոտ Ղուլյանի ԱԺԿ-ն ընտրությունների երկրորդ փուլում հակված է սատարել Արայիկ Հարությունյանի թեկնածությունը։

Ընտրությունների երկրորդ փուլի լեգիտիմությունն ամրապնդվում է նաև խորհրդարանական ընտտրությունների արդյունքներով, որտեղ Արայիկ Հարությունյանի ղեկավարած դաշինքին ընդամենը մեկ ձայն է պակասում ֆորմալ մեծամասնություն ունենալու համար, սակայն այդ հարցը միանգմայն լուծելի է, որովհետև ԱԺ-ում ուրվագծվում է «Ազատ հայրենիք»-ՀՅԴ-ԱԺԿ ոչ ֆորմալ կոալիցիա(Արցախի սահմանադրությունը նախագահին վերապահում է կառավարություն ձևավորելու միանձնյա լիազորություն ու խորհրդարանում ֆորմալ կոալիցիա ձևավորելու անհրաժեշտություն չկա)։

Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ Հայաստանի իշխանության առաջին դեմքի կողմից Արցախում չեն խրախուսվում հեղափոխական տրամադրությունները։ Մարտի 31-ի ընտրություններից երկու հետո Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Արցախում տեղի են ունեցել բարձր որակի ընտրություններ, և դրա մասին վկայում են ընտրությունների պաշտոնական արդյունքները։ Իհարկե, օրեր անց՝ ապրիլի 6-ի լայվի ընթացքում, Փաշինյանը մի փոքր սրբագրել է իր կարծիքը՝ հանդես գալով անհամեմատ համեստ գնահատականներով։ Ես կարծում եմ, որ Արցախում տեղի ուենցած ընտրություններն արտահայտում են ուժերի այն հարաբերակցությունը, որը կա Արցախում, ոչ մեկ չի ասում, թե ընտրախախտում չի եղել, հարցն այն է, թե այդ ընտրախախտումները, որքանով են ազդել ընտրությունների արդյունքների վրա․ ասել է Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Արցախում կայացած ընտրությունների կեղծված լինելու հարցին:

«Եթե խոսքը կեղծիքների մասին է, ապա Արայիկ Հարութունյանին հաղթանակ արձանագրելու համար չի հերիքել մի քանի հարյուր ձայն, եթե ընտրությունները կեղծվում են, որևէ կեղծող մեքենա 600 ձայնի առաջ կկանգնի՞»,-ասել է նա և հավելել, որ Արցախի խորհրդարանի ընտրությունների երկրորդ և երրորդ ուժերը գրավել են ընդդիմադիր ուժեր:

Հայաստանի վարչապետը հասկացրել է նաև, որ պաշտոնական Երևանն Արցախում լուծել է իր հիմնական խնդիրը։ «Այսօրվա պրոցեսն այս համատեքստում հետևյալն է՝ Արցախում հեղափոխություն տեղի չի ունեցել, հակահեղափոխություն տեղի չի ունեցել: Տեղի են ունեցել ընտրություններ և իմ դիրքորոշումն այն է, որ այս ընտրությունների արդյունքում պետք է երաշխավորենք և ապահովենք, իհարկե նորընտիր կառավարության, իշխանությունների հետ, որ բարեփոխումներն արդյունավետ տեղի ունենան Արցախում, սա շատ կարևոր է»,- ընդգծել է նա:

Շատ կարոևր է ընդգծել, որ այս հայտարարություններով պաշտոնական Երևանն, ըստ էության, ճանաչում է Արցախի ընտրական գործընթացի լեգիտիմությունը, այն ստատուս-քվոն, որն Արայիկ Հարությունյանին թույլ է տալու՝ ձևավորել նոր, լեգիտիմ իշխանություն։

Իհարկե, ամենևին չենք հերքում, որ Արցախի հասարակության մեջ կան խմբեր, շերտեր, որոնք, մեղմ ասած, գոհ չեն ընտությունների ոչ որակից, ոչ էլ՝ արդյունքերից, սակայն այս հարցում ԼՂՀ-ն օրիգինալ չէ։ Ընտրական գործընթացից դժգոհություններ են լինում գրեթե բոլոր երկրներում, այլ խնդիր է, թե դա ինչ հետևանքերի կարող է հանգեցնել։ Արցախում՝ թեև որոշակի դժգոհություններին, ակնհայտորեն չկա հեղափոխական իրավիճակ։ Մնում է իշխանությունները հավուր պատշաճի կազմակերպեն նաև ընտրությունների երկրոդ փուլը՝ հոգ տանելով դրանց լեգիտիմության ու հասարակության անվտանգության մասին՝ նրան զերծ պահելով համաճարակային ռիսկերից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում