Tuesday, 16 04 2024
01:00
«Բոլոր կենդանիներն անկել են». հրդեհի հետևանքները Եվպատորիայի կենդանաբանական այգում
Տուժող է ճանաչվել ՔՊ 5 անդամ
Իսրայելին հարվածելուց հետո Իրանն ավելի բաց է խոսում արտաքին դերակատարների դեմ
00:45
Փարիզը խորհրդակցությունների համար հետ է կանչում Ադրբեջանում իր դեսպանին
Կեղծված փողով գնել է երկու բանկա մուրաբա և մեկ լիտր գինի
Ադրբեջանը վերադառնո՞ւմ է ԵԽԽՎ
Երեխան անզգուշաբար վայր է ընկել 2-րդ հարկի հարևանի տան «կազիրյոկի» վրա, ապա գետնին
Մոսկվայից Վրաստանին «ստալինիզմ» են մաղթում. «ռուսական օրենքի» շահառումները
Մեր քայլերը պետք է պարզ լինեն Իրանին. անորոշությունը նվեր է «զախարովաներին»
Խուզարկություն՝ Առողջապահության նախարարությունում և Ուիգմոր կլինիկայում․ տնօրենը բերման է ենթարկվել
Մեկնարկել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման գործընթացը
00:15
«Իսրայելի և Իրանի հակամարտությունը Մերձավոր Արևելքը հասցրել է «անդունդի եզրին»». Բորել
00:00
Սերբիայի նախագահն Ալիևից օգնություն է խնդրել
Բագրատունյաց փողոցում 22 ավտոտնակ կքանդվի, տարածքը կբարեկարգվի
Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի որոշակի ավելացում
Նման քաղաքական որոշում չկա, դա իմ անձնական կարծիքն է. Անդրանիկ Քոչարյանը` Ցեղասպանության զոհերի ցուցակներ կազմելու մասին
Էրդողանը նշել է Իսրայելի և Իրանի միջև լարվածության պատասխանատուի անունը
Վարդան Այվազյանը անցնում է ապօրինի գույքի բռնագանձման գործով
Ռուսաստանի «ուղղահայացը» եւ Արեւմուտքի «զուգահեռականը». ռուսական զորախումբը հեռանու՞մ է ԼՂ-ից
Սահմանազատումը, 4 գյուղերը ռուս-ադրբեջանական հիբրիդային կոնցեպտներ են, Բաքվին խաղաղություն պետք չէ
Վրաստանը փորձում է բարձրացնել իր գինը. ի՞նչ ռիսկեր կան Հայաստանի համար «թանկացումների» այս փուլում
21:50
Ամստերդամի քաղաքապետը կոչ է արել կարգավորել կոկաինի և էքստազիի վաճառքը
21:40
Լուկաշենկոն երեք շրջանների նահանգապետերին սպառնացել է հաշվեհարդարով
21:30
Ղազախստանում հեղեղումների պատճառով պետական միջոցների խնայողության խիստ ռեժիմ է մտցվել
21:20
Պուտինը Ռայիսիի հետ զրույցում Իրանի և Իսրայելի խելամիտ զսպվածության հույս է հայտնել
Բաքվի հանցանքները՝ ՄԱԿ-ի դատարանում. ինչ արդյունքներ ակնկալել
21:10
Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․ դեսպան Սոբհանի
Երեւան-Էր Ռիյադ. կլինի՞ բարձր մակարդակի պայմանավորվածություն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:50
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

Ժամանակն է՝ ԿԳՄՍ նախարարությունը հանդես գա շրջաբերականով.  Բացթողումներ՝ հեռավար կրթության կազմակերպման գործընթացում

«Առցանց  կրթության  արդյունավետության  վերաբերյալ  հարցն  արդեն մոտ 15 տարի է, ինչ քննարկվում է գիտնականների կողմից ու մինչ օրս վերջնական պատասխան  դրան չկա, հետևաբար կոնկրետ հիմա  կարող եմ ասել, որ Հայաստանում  արտակարգ  դրությամբ պայմանավորված՝  հեռավար կրթության  ապահովման  ուղղությամբ  ինչ-որ բաներ արվում են, սակայն արդյունավետ են արդյոք այդ քայլերը, թե ոչ՝ ներկա դրությամբ չեմ կարող գնահատել, որովհետև դրա համար պետք է ունենանք այսպես ասած՝ պատրաստի վիճակ, այսինքն, օրինակ, բոլոր ուսուցիչները պետք է վերապաստրաստված լինեին հեռավար դասընթացներ անցկացնելու գծով, բոլոր աշակերտները պետք է տանը ինտերնետ ու համակարգիչ ունենային,  բայց հիմա, եթե այս ամենը չկա կամ թերի է, ուրեմն, բնականաբար, չենք կարող խոսել հեռավար կրթության արդյունավետության մասին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շեշտեց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը՝ անդրադառնալով  Հայաստանում արտակարգ դրության պայմաններում իրականացվող հեռավար ուսուցմանը, դասաժամերի օնլայն անցկացմանը:

Փորձագետի կարծիքով՝  այս խնդիրը պետք է դիտարկել այն տեսանկյունից, որ ստեղծված իրավիճակում պատկան կառույցները անում են հնարավոր ամեն բան՝ դասապրոցեսները պատշաճ ձևով կազմակերպելու համար և պետք է հասկանալ, որ հեռավար ուսուցման արդյունավետության բարձրացման համար տարիների քրտնաջան աշխատանք է պետք:

Հեռավար կրթության լրջագույն խնդիրներից մեկն էլ համարվում է օբյեկտիվ գնահատումը, քանի որ աշակերտները, ուսանողները կարող են տեխնիկայի օգտագործմամբ խորամանկորեն լավ ներկայացնել չիմացածը.  ինչպե՞ս է հնարավոր այստեղ պահպանել օբյեկտիվությունը: Այս հարցի վերաբերյալ լրատվամիջոցներից  մեկի հետ զրույցում ԿԳՄՍ փոխնախարար  Ժաննա Անդրեասյանը նշել էր, որ այս խնդիրը նոր չէ, այլ պարզապես հեռավար ուսուցման պայմաններում փոխակերպված ձևով է ներկայանում:

«Հեռավար կրթության հենց սկզբում մենք հայտարարեցինք, որ վստահում ենք ուսուցիչներին, դպրոցներին, և կարծում եմ՝ վստահությունն ամենակարևորն է: Եվ տեսնում ենք, որ ուսուցիչները փորձում են ամեն կերպ կազմակերպել դասընթացը, որ որևէ բացթողում չունենանք»,-մասնավորապես հայտարարել էր Ժաննա Անդրեասյանը:

Այս համատեքստում Սերոբ Խաչատրյանը ընդգծեց. «Մենք  աշակերտների, ուսանողների կողմից ունենք  չիմացածը արտագրելու պրոբլեմ և, եթե հիմա քննություններն անցկացվեն  օնլայն  տարբերակով, ապա  այս խնդիրն առավել սուր կլինի, որովհետև նրանք  ավելի հեշտ ձևով  կկարողանան այդ արտագրությունն անել, ուստի ես կարծում եմ, որ ավելի ճիշտ կլինի արտակարգ դրության այս ժամանակահատվածում գնահատական կոչվածը ընդհանրապես հանվի, ավելին՝  բուհ-երի դեպքում  կարելի է  այդ միջանկյալ քննությունները նույնպես հանել՝  այնքան ժամանակ, քանի դեռ գտնվում ենք այս պայմաններում ՝ հուսալով,  որ գոնե մինչև հունիս այս վիճակը կշտկվի և կվերադառնանք  մեր  գործունեությունների բնականոն ընթացքին: Եթե չեն ցանկանում գնալ այս ճանապարհով, ապա  բուհ-երում կարող են անհատական օնլայն քննություն իրականացնել, այսինքն՝ դասախոսը  յուրաքնաչյուր  ուսանողի հետ տեսակապի միջոցով   բացառապես  բանավոր քննություն անցկացնի և  ըստ այդմ արժանի թվանշանը դնի: Ըստ իս՝ սա բավականին օպտիմալ որոշում կլինի, որին  յուրաքանչյուր բուհի ռեկտորատ կարող է ինքնուրույն գնալ»:

Ինչ  վերաբերում  է  գնահատականներ նշանակելու առումով ուսուցիչներին  ու  դասախոսներին վստահելու  մասին  ԿԳՄՍ փոխնախարարի վերոնշյալ հայտարարությանը, ապա մեր զրուցակիցը  գտնում է, որ այս առումով որևէ այլ բան, քան վստահելը՝ հնարավոր չէ անել, քանզի  Խաչատրյանի   խոսքերով՝  նախկինում էլ  այսպես, թե այնպես վստահել  ենք ուսուցիչներին ու դասախոսներին, որովհետև մշտապես նրանք են  որոշել, թե որ աշակերտը կամ  ուսանողը  ինչ գնահատական պիտի  ստանա:

«Այսօր երկրներ կան, որտեղ անգամ  ընդունելության քննությունները վստահված  են  դպրոցներին, այսինքն՝  դպրոցական ավարտական քննություններին ստացած   թվանշաններով  այս կամ այն աշակերտը  կարող է  դառնալ ուսանող, մինչդեռ  հայաստանյան  իրողությունների պարագայում ընդունելության  քննությունները հավելյալ անցկացվում են և անցկացվում են միայն բուհերի համապատասխան հանձնաժողովների կողմից»,- շեշտեց  կրթության փորձագետն  ու  միևնույն ժամանակ հավելեց .

«Իմ առաջարկն այն է, որ գոնե այս ընթացքում, քանի դեռ չգիտենք, թե համաճարակային  այս իրավիճակն ինչքան կարող է տևել, արտակարգ  դրությունն  ու դրանով պայմանավորված այս հեռավար կրթությունը ինչքան կարող է ձգվել՝ թվանշաններ դնելու այդ պրակտիկան պետք է հանենք, թող  ուսուցիչներն  ու  դասախոսները ընդամենը «ստուգված» կամ «չստուգված» նշանակեն,  ինչը  թույլ կտա նաև այսկերպ  փորձարկել, թե  առհասարակ ինչի է նմանվում առանց գնահատականների  ուսումնական  պրոցեսը և, իհարկե, հնարավորինս շատ ժամանակ  հատկացնենք աշակերտներին  ու  ուսանողներին՝  ինքնուրույն  աշխատանքների  համար»:

Սերոբ  Խաչատրյանը վստահ է, որ ինչպես այս, այնպես էլ  կրթական մի քանի այլ հարցերի վերաբերյալ  վաղուց արդեն հասունացել է ժամանակը, որ ԿԳՄՍ նախարարությունը հանդես գա շրջաբերականով  և ի հայտ եկած խնդիրների լուծման ուղղությամբ գործուն քայլեր կատարի:

«Հասկանալի է, որ սկզբի մեկ-երկու շաբաթը ցայտնոտային  վիճակ էր և  ոլորտի պատասխանատուները գուցե լավ չէին պատկերացնում, թե ինչ է պետք անել, սակայն, հիմա կարծում եմ, որ խնդիրները գույքագրված են և  դրանց ուղղությամբ  արդեն  կազմակերպված  ձևով  աշխատելու  և արդյունքներ ցույց տալու ժամանակն է»,-եզրափակեց նա:

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում