Friday, 29 03 2024
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ

Էրդողանի՝ Հայաստանին օգնելու հայտարարությունը երկու նպատակ ունի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը։

– Պարոն Մելքոնյան, Պոլսի Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի հետ հեռախոսազրույցում Թուրքիայի նախագահ Էրդողանը պատրաստակամություն է հայտնել դեղորայքի հարցում Հայաստանին օժանդակություն ցուցաբերել։ Ի՞նչ նպատակ է հետապնդում Էրդողանը։

– Նախ և առաջ պետք է փաստենք հետևյալը․Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, բայց կան մի շարք պաշտոնական և դիվանագիտական խողովակներ, որոնցով հնարավոր է ուղերձներ ուղարկել, և դա նախկինում էլ է եղել, ընդունված պրակտիկա է։ Բայց այս պարագայում Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում, որտեղ շնորհակալություն է հայտնել Հայոց պատրիարքին հայ համայնքի կողմից ֆինանսական օգնության համար՝ ի թիվս այլ խնդիրների, խոսել է նաև Հայաստանին աջակցելու իր պատրաստակամության մասին։ Այստեղ երկու հանգամանք կարող ենք առանձնացնել․մեկը փաստորեն ընտրվել է պատրիարքարանի խողովակը՝ դրանով, երևի թե, ցանկություն է ունեցել բարձրացնել Սահակ Մաշալյանի դերը և ցույց տալ, որ նա կարող է հանդես գալ որպես խողովակ Հայաստանի և Թուրքիայի միջև։ Եվ երկրորդ՝ սա հեռախոսազրույց է տարբեր թեմաների մասին, և գուցե Հայաստանին օգնելու հայտարարությունը կարող ենք տեղավորել արևելյան սիրալիրության կամ արևելյան արարողակարգի շրջանակներում, որ խոսել է հայ համայնքից, Թուրքիայում ապրող հայաստանցիներից և խոսել է Հայաստանի հնարավոր աջակցության մասին։ Էրդողանի կերպարը և Հայաստանի վերաբերյալ մոտեցումները մենք գիտենք, որ ծայրահեղ թշնամական են, ուստի կարող ենք ասել, որ Սահակ Մաշալյանի միջոցով արված այս հայտարարությունը ոչ թե ուղերձ է, այլ, իմ կարծիքով, երկու նպատակ ունի, մեկը՝ ցույց տալու Թուրքիայի հավատարմությունը հումանիստական սկզբունքներին, և երկրորդ՝ հենք ստեղծելու Թուրքիայի իմիջը միջազգային հանրության և ընդհանրապես համաշխարհային շրջանակների համար այլ կերպ ներկայացնելու և նաև հարստացնելու պաշտոնական հռետորաբանությունը։ Վստահ եմ, որ հետագայում տարբեր ամբիոններից Էրդողանը և թուրքական իշխանական վերնախավը հայտարարելու են, որ մենք անգամ այդ դժվար վիճակում օգնություն ենք առաջարկել, և սա փորձելու են ներկայացնել իրենց հանդուրժողականության ծիրում։ Այսինքն՝ սա ունի քարոզչական բնույթ, և հայտարարությունը ըստ էության ծառայել է իր նպատակին՝ անկախ նրանից՝ Հայաստանը կարձագանքի, թե ոչ, սա արդեն իսկ կարող է դառնալ թուրքական պաշտոնական հռետորաբանության նյութ, և կարող է հարստացնել նրանց, այսպես ասած, բառամթերքը, զինանոցը տարբեր ամբիոններում արտահայտվելիս։

– Այնուամենայնիվ, պե՞տք է լինի Հայաստանի պաշտոնական պատասխան Էրդողանին, թե՞ ոչ։

– Ինչ վերաբերում է Հայաստանի արձագանքին, ապա, քանի որ այս ուղերձն արվել է հեռախոսազրույցի ընթացքում և եթե դա նույնիսկ ուղերձ է, ապա ունի բավական ցածր աստիճան, որովհետև կան տարբեր աստիճանի ուղերձներ, պաշտոնական ուղերձ և այլն, սա ճիշտ է, նախագահի խոսք է, բայց արված հեռախոսազրույցի ընթացքում այլ թեմաների կողքին, ապա, կարծում եմ, որ Հայաստանի արձագանքը կամ պետք է լինի պասիվ, կամ առնվազն լինի համարժեք։ Այսինքն՝ եթե Հայաստանը պետք է արձագանքի, պետք է արձագանքի համանման մակարդակով, այսինքն՝ նույն պատրիարքի հետ հեռախոսազրույցի մակարդակով, ընդ որում՝ այդ հեռախոսազրույցն անի հոգևորականներից մեկը կամ փոխարտգործնախարարը և ինչ-որ պատասխան ուղերձ հղել։

– Այսինքն՝ որևէ արձագանք հայկական կողմից պետք է լինի՞։

– Չեմ կարծում, որ պարտադիր է, բայց ես կարծում եմ, որ լուրջ պաշտոնական ուղերձի դեպքում կարող էր, օրինակ, արտգործնախարարը զանգեր մեր արտգործնախարարին։ Այսինքն՝ կան տարբեր խողովակներ, որոնցով Հայաստանի և Թուրքիայի պաշտոնյաները կարող են շփվել, և Սահակ պատրիարքը այդ օղակներից մեկն է, բայց նրա հոգևորական լինելը արդեն իսկ թուլացնում է հարցի քաղաքական կոմպոնենտը։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում