Wednesday, 24 04 2024
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում

Պետությունը ժողովրդի հետ չպետք է խոսի թվերի լեզվով. կառավարությունը գիտական ներուժը պետք է համախմբի

Արտակարգ դրության հերթական շաբաթը մոտենում է ավարտին. ընդհանուր առմամբ՝ ապրիլի 10-ին կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 937-ի, այսօր վարակվածության 16 նոր դեպք է գրանցվել: Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 149 հիվանդ, փաստացի այս պահին բուժվում է 777 անձ, մահվան դեպքերը 12-ն են, բացասական արդյունք է արձանագրվել 5144 թեստավորման դեպքում:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին սոցիոլոգ Արտակ Սաղաթելյանը և կրթության փորձագետ Արեգ Թադևոսյանը:

Արտակ Սաղաթելյանի խոսքով՝ հնարավոր է ևս մեկ ամսով երկարաձգվի արտակարգ դրության ռեժիմը, և այդ դեպքում ցանկալի է լսել ոչ միայն առողջապահության նախարարի կարծիքը, այլ նաև տնտեսական բլոկի պատասխանատուների տեսակետները՝ կապված այս հարցի հետ:

Արեգ Թադևոսյանի դիտարկմամբ՝ պետությունը ժողովրդի հետ չպետք է խոսի թվերի լեզվով. «Ուզում ենք հստակ հասկանալ՝ ինչ զարգացումներ կարող են լինել, միգուցե մի քանի տարբերակներ կան: Եվ ուզում ենք հասկանալ, թե ինչ նկատի ունի առողջապահության նախարարը՝ ասելով, որ երկար ժամանակ՝ մեկ-երկու տարի չենք վերադառնա բնականոն կյանքին: Եթե այդքան ժամանակ շարունակվի այս վիճակը դա ողբերգություն կլինի»:

Առողջապահության նախարարի խոսքով՝ վիրուսի շրջանառությունը դուրս է եկել վերահսկողությունից: Արտակ սաղաթելյանն անդրադառնալով այս դիտարկմանը, նշեց, որ դա պետք է ընդունել ի գիտություն և այդ իրավիճակում մի քանի սցենար մշակել. «Անգամ քաոսային իրավիճակներում մարդիկ հաշվարկներ են անում, պլանավորում, փորձում լուծումներ գտնել, և այդ աշխատանքը միայն առողջապահության համակարգի ուսերին չպետք է թողնել»:

Հարցին, թե Հայաստանում եթե զանգվածային թեստեր արվեն, արդյոք կփոխվի պատկերը, Արեգ Թադևոսյանն արձագանքեց՝ կփոխվի. «Զանգվածային թեստավորումը կօգնի տեսնել իրական պատկերը, բայց չի օգնի վերահսկել իրավիճակը, քանի որ ամբողջ մոլորակում այս վարակի դեմ միակ պայքարողը դեռևս միայն մարդու օրգանիզմն է, իմունիտետը»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում