Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին առաջին անգամ խախտել է 13-րդ դարից թվագրվող ավանդույթը:
Նորին գերազանցությունը ոչ թե անձամբ է ողորմություն է բաժանել, այլ փոստով է ուղարկել կորոնավիրուսի համաճարակի պատճառով՝ գրում է Mirror-ը:
Ամեն տարի թագուհին Վինձորի Սուրբ Գևորգ մատուռում մասնակցում է պատարագի և մետաղադրամներ բաժանում տարեց քաղաքացիներին, որոնք ընտրվում են՝ ի նշան եկեղեցուն և նրա շրջակա միջավայրին մատուցած ծառայության:
Քանի որ այս տարի ծառայությունը չեղարկվեց կարանտինի պատճառով, թագուհին որոշել է բրիտանացիներին ուղարկել շնորհակալագիր և մետաղադրամ՝ ի երախտագիտություն իրենց կատարած աշխատանքի:
Թագավորական ողորմությունը ուղարկվել է 94 տղամարդու և 94 կնոջ: Գումարի այս քանակը պայմանավորված է նրանով, որ ապրիլի 21-ին միապետը կդառնա 94 տարեկան: