Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետության ՊԱԿ-ը հայտարարել է «Վրաստանի հետ պետական սահմանի մաքսանենգության գործունեության ուժեղացման մասին»:
Ցխինվալը վստահ է, որ մաքսանենգության կազմակերպման հետևում կանգնած են վրացական հատուկ ծառայությունները, իսկ արտադրանքը նախատեսված էր Գորիի քաղաքապետարանի խանութներում վաճառքի համար:
«Մաքսանենգ ապրանքների տեսականին բաղկացած է պարենային և առաջին անհրաժեշտության ապրանքներից` ալյուր, բուսական յուղ, խտացրած կաթ, պահածոյացված միս և ձուկ, սառեցված արտադրանք, անձնական խնամքի միջոցներ, էլեկտրոնային ծխախոտի ստիկեր, ինչպես նաև մեծ թվով բժշկական դիմակներ և ձեռնոցներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։