Մեքսիկան ՕՊԵԿ + գործարքի շրջանակում նավթի արտադրությունը կնվազեցնի օրական 100 հազար բարելով 350 հազարի փոխարենը՝ հայտարարել է նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը մամուլի ասուլիսում՝ գրում է gazeta.ru-ն:
Նավթի արդյունահանումը օրական 100 հազար բարելով կրճատելու որոշումը համաձայնեցվել է Միացյալ Նահանգների հետ՝ ասել է Օբրադորը: Նա նշել է, որ Միացյալ Նահանգները խոստացել է հետագա արտադրությունը կրճատել 250 հազար բառելով մեկ օրում՝ հաջակցություն Մեքսիկայի:
Ավելի վաղ Մեքսիկան չէր համաձայնել ՕՊԵԿ + գործարքի եռաստիճան քվոտային: