Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է մեկ օրում կորոնավիրուսով վարակվածության 27 նոր հաստատված դեպքերի մասին, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 609-ի, ևս մեկը մահացել է:
«Հայտնաբերվել է կորոնավիրուսի 27 նոր դեպք: Ընդհանուր թիվը հասել է 609-ի: Գրանցվել է ևս մեկ մահ, մահացությունների թիվը հասել է 20-ի»,- ասվում է Առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ:
Ըստ նախարարության՝ նոր հայտնաբերվածներից 13-ը Լոնդոնից հատուկ թռիչքով ժամանածների խմբից են, որոնք տարհանվել են հայրենիք:
Հինգշաբթի օրը Լիբանանի իշխանությունները երկրորդ անգամ երկարաձգեցին քաղաքացիական մոբիլիզացիայի ռեժիմը մինչև ապրիլի 26-ը: Առաջին անգամ երկրում համաճարակաբանական արտակարգ իրավիճակների ռեժիմը մտցվել է մարտի 16-ին որպես կանխարգելիչ միջոց կորոնավիրուսի դեմ պայքարում: