Թուրքական մամուլը հայտնում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տարօրինակ զուգահեռներ է անցկացրել թյուրքերի դեմ պատերազմների և կորոնավիրուսի դեմ պայքարի միջև։
Ռուսաստանի նախագահը, մասնավորապես հիշատակելով 11-րդ դարում թյուրքական ցեղերի դեմ պատերազմները, նշել է. «Ամեն ինչ կանցնի, սա էլ է անցնելու։ Մեր երկիրը բազմաթիվ լուրջ փորձություններ է հաղթահարել։ Պեչենեգներն ու կումաններն (ղփչաղ) էլ են հարձակվել ժամանակին։
Ռուսաստանը բոլորին է հաղթել։ Կորոնավիրուս կոչվող չարիքն էլ ենք հաղթահարելու։ Միասնաբար ամեն ինչ էլ կարող ենք հաղթահարել»։
Թուրքիայում Պուտինի խոսքերը լայն արձագանք են գտել սոցցանցերում։ Շատերի կարծիքով՝ դա ազգայնականության և ռասիզմի դրսևորում է։ Մի մասն էլ պատմական անճշտություններ է նկատել ՌԴ նախագահի խոսքի մեջ։