Thursday, 18 04 2024
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին
21:20
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի
Ռուսաստանը խոստովանեց պարտությունը
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին
ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հայտնել են երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու պատրաստակամություն

МГИМО-ն և ՌԴ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիան հայտարարում են ընդունելություն՝ ՀՀ-ին հատկացված քվոտաների շրջանակներում

ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (МГИМО) և ՌԴ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիան հայտարարում են 2020/21թթ. ուսումնական տարվա համար ընդունելություն՝ Հայաստանի Հանրապետությանը հատկացված քվոտային տեղերի շրջանակներում:

2020/21թթ. ուսումնական տարվա համար МГИМО-ի կողմից ՀՀ հատկացված քվոտաների ընդհանուր քանակը 7-ն է՝ 5 բակալավրիատի և 2 մագիստրոսական ծրագրերի դիմելու հնարավորությամբ: Դիվանագիտական ակադեմիան տրամադրում է սահմանափակ քանակությամբ տեղեր՝ կախված ընդունելության քննություններում դիմորդների ցուցաբերած արդյունքներից:

ՌԴ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիան առաջարկում է բակալավրի ծրագրեր հետևյալ ուղղություններով՝

1. Միջազգային հարաբերություններ (քննական առարկաներ՝ ռուսերեն, օտար լեզու, պատմություն)

2. Տնտեսագիտություն (քննական առարկաներ՝ ռուսերեն, օտար լեզու, պատմություն, մաթեմատիկա)

Մագիստրոսական ծրագրեր՝

1. Միջազգային հարաբերություններ (քննական առարկաներ՝ ռուսերեն, օտար լեզու, մասնագիտական առարկա)

2. Տնտեսագիտություն (քննական առարկաներ՝ ռուսերեն, օտար լեզու, մասնագիտական առարկա)

3. Իրավագիտություն (քննական առարկաներ՝ ռուսերեն, օտար լեզու, մասնագիտական առարկա):

Տեղեկացնում ենք, որ առկա է նաև ասպիրանտուրայի համար դիմելու հնարավորություն։

Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտն առաջարկում է կրթական ծրագրեր հետևյալ ուղղություններով՝

1. Միջազգային հարաբերություններ

2. Տարածաշրջանագիտություն

3. Քաղաքագիտություն

4. Տնտեսագիտություն

5. Իրավագիտություն

6. Ժուռնալիստիկա

7. Գովազդ և հանրային կապեր

8. Առևտրային գործ

МГИМО-ի բակալավրի ծրագրերին դիմողները պարտավոր են հանձնել ընդունելության քննություններ ռուսերեն և օտար լեզուներից, իսկ տնտեսագիտական ուղղությունն ընտրած թեկնածուները պետք է տիրապետեն մաթեմատիկական գիտելիքների:

Մագիստրատուրայի դեպքում դիմորդները հանձնում են քննություն օտար լեզվից և մասնագիտական առարկայից:

Միաժամանակ հայտնում ենք, որ ՀՀ-ին հատկացված քվոտաներով ուսումը վերոնշյալ ԲՈՒՀ-երում անվճար է, սակայն ուսումնառության ամբողջ ընթացքում կացության հետ կապված ծախսերը, ինչպես նաև ճանապարհածախսը պարտավորվում են հոգալ մասնակիցները: Հանրակացարաններում բնակությունը՝ տեղերի առկայության պարագայում նույնպես վճարովի է:

Այլ մանրամասների ծանոթանալու, ինչպես նաև ծրագրերին մասնակցելու նպատակով դիմում-հայտ ներկայացնելու համար խնդրում ենք զանգահարել ՀՀ ԱԳՆ +37460-620-375 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլ. հասցեին:

МГИМО-ի ուսումնական ծրագրերին դիմելու վերջնաժամկետն է ս.թ. ապրիլի 23-ը, իսկ ՌԴ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիա դիմելու վերջնաժամկետը՝ մայիսի 7-ը:

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ․

– դիմում ՀՀ ԱԳ նախարարի անունով,

– անձնագրի պատճեն,

-ատեստատի պատճեն (բակալավրիատի դեպքում) /դիպլոմի պատճեն (մագիստրատուրայի դեպքում)՝ ներառյալ միջուկները,

– արական սեռի դիմորդների պարագայում՝ կցագրման վկայականի կամ զինվորական գրքույկի պատճենները,

– ինքնակենսագրություն՝ շարադրված ազատ ոճով,

– 2 գունավոր լուսանկար 3X4 չափսի։

Ուշադրություն!!!

​Ռուսաստանի Դաշնությունում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված արտակարգ դրության պատճառով ծրագրին դիմելու և ընդունելության քննությունների ժամկետները, ինչպես նաև դրանց անցկացման ձևաչափը կարող են ենթարկվել փոփոխությունների:

https://www.facebook.com/MFA.Armenia/posts/4286094678083362

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում