Հարավային Կորեայում 91 հիվանդի մոտ, ովքեր առողջացել էին կորոնավիրուսային վարակից և դուրս գրվել, նորից հայտնաբերվել է վարակը: Այս մասին հաղորդել է «Ռոնհապ» գործակալությունը՝ հղում անելով Հյուսիսային Կորեայի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնին:
Նշվում է, որ տվյալ հիվանդների շնչառական օրգաններից վերցվել են կորոնավիրուսային բջիջներ: Արդյունքներին պետք էր սպասել երկու շաբաթ:
Մասնագետները ցանկանում էին հասկանալ, արդյոք բուժվածների օրգանիզմները կստեղծեն հակամարմիններ, որոնք թույլ չեն տա նորից վարակվել:
Հարավային Կորեայի փորձագետները եզրակացրել են, որ այդ հիվանդները նորից չեն վարակվել, նրանց ներսում եղած կորոնավիրուսը նորից ակտիվացել է։