Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Սամվել Բաբայանն իմաստ չի տեսնում իր պարտությունը կանխատեսած թեկնածուին սատարելով թուլացնել սեփական քաղաքական դիրքերը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը:

Պարոն Մելիքյան, ինչպե՞ս եք գնահատում Արցախում ստեղծված ներքաղաքական իրավիճակը։ Մասիս Մայիլյանը փաստորեն հրաժարվեց ընտրապայքարից։ Ի՞նչ զարգացումներ են հնարավոր առաջիկայում։

– Մարտի 31-ի արդյունքներն Արցախում 2018 թվականի հայաստանյան իշխանափոխության կրկնության դուռը բացեցին այնտեղ: Արցախյան իշխանական ու իշխանամերձ վերնախավերի պահվածքը թափանցիկ ու հասկանալի էր՝ նրանք անձնապես կորցնելու շատ բան ունեն, բայց իրենց վարքագիծը, վստահաբար, արդարացնում են ազգային շահը պաշտպանելու այն բարձր առաքելությամբ, որն իրենք իրենց են վերագրում: Այժմ Արցախում մարդիկ վերջնականապես գլխի են ընկել, որ այս մարդկանցից ազատվելու համար միակ արդյունավետ միջոցը զանգվածային ընդվզումն է: Բայց այդ ընդվզումն էլ նպատակին կհասնի միայն այն դեպքում, եթե խելքը գլխին, հարգված ու սկզբունքային մարդիկ առաջնորդեն այդ շարժումը:

Ինչո՞վ եք պայմանավորում գեներալ Սամվել Բաբայանի հետ կանգնելը պայքարից։ Փաստորեն վերջինս Մասիս Մայիլյանին սատարելուց հրաժարվեց։ Կարելի՞ է ենթադրել, որ պատճառն այն է, որ իր կուսակցության համար խորհրդարանում արդեն տեղ է ապահովել։

– Որքան հասկանում եմ, նախ պարոն Մայիլյանն է կոչ արել իր կողմնակիցներին բոյկոտելու ընտրությունների երկրորդ փուլը: Եթե Մասիս Մայիլյանը չի վիճարկում առաջին փուլի արդյունքները և ճանաչում է ընտրությունների իրավաչափությունը, ապա արդեն իսկ պարտված է, և այդ համատեքստում Սամվել Բաբայանի պահվածքը միանգամայն խելամիտ է՝ նա իմաստ չի տեսնում իր պարտությունը կանխավ ճանաչած թեկնածուին սատարելով թուլացնել սեփական քաղաքական դիրքերը: Այդ պահվածքը ճիշտ կլիներ անգամ, եթե գեներալ Բաբայանի կուսակցությունը ԱՀ Ազգային ժողովում ոչ մի տեղ ստացած չլիներ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումն ընտրությունների հարցում ի՞նչ է նշանակում՝ ըստ Ձեզ։ Ասում է՝ Արցախում հեղափոխություն չի եղել, բայց նաև հակահեղափոխություն չի եղել։ Արդյոք սա բավարա՞ր էր ընտրությունների արդյունքներին նման կերպ արձագանքելու համար։ 

– Միանգամայն ստույգ գնահատական է՝ արցախյան քաղաքական ճահիճն առայժմ պահեց իր դիրքերը: Արցախում հեղափոխություն տեղի չունեցավ՝ չձևավորվեց արցախահայության լիարժեք ու անվերապահ աջակցությունը վայելող այն հեղափոխական նոր իշխանությունը, որի քաղաքական մոտեցումների հետ պետք է ապագայում հաշվի նստեր վարչապետ Փաշինյանի կառավարությունը: Այնտեղ չհաղթեց նաև հակահեղափոխությունը՝ իշխանական վերնախավի այս ընտրական խաղերի արդյունքը նաև այն եղավ, որ ժամանակին Ստեփանակերտից Երևան եկած հայտնի դեմքերը երկրորդ գալստյան հնարավորությունից զրկվեցին վերջնականապես: Այժմ վարչապետ Փաշինյանն ինքն իրեն պետք է մի հարցի պատասխանի՝ արդյոք պատրա՞ստ է լինելու ոստիկանական ուժեր ուղարկել Արցախ, որպեսզի այնտեղ օգնի ուժով ճնշելու ժողովրդի հավանական ընդվզումը:

Արդյոք միայն այն փաստը, որ Արայիկ Հարությունյանը չի կեղծել իրեն անհրաժեշտ մի քանի հարյուր ձայնը, թույլ տալի՞ս է մտածել, որ ընտրությունների արդյունքները չեն կեղծվել։

– Արդեն ասել եմ, որ անհրաժեշտ է ստուգել, թե ում օգտին են եղել անվավեր ճանաչված քվեաթերթիկները: Եթե դրանցում առավելապես նշված է եղել Արայիկ Հարությունյանի անունը, ապա կնշանակի, որ «ընտրական գործընթացի» խաղավարները, զգուշանալով հնարավոր զանգվածային դժգոհություններից, վերջին պահին որոշել են հրաժարվել առաջին փուլում հաղթելու մտքից և նախընտրել են գնալ երկրորդ փուլի: Այս որոշումն իրագործելու համար բավական էր պարոն Հարությունյանի անվամբ քվեաթերթիկների անհրաժեշտ քանակություն անվավեր դարձնելը՝ դրանցում լրացուցիչ գրառումներ կատարելու միջոցով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում