Վերջին երկու օրերին պարենային ապրանքների գների նվազման դինամիկա է նկատվում, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը։
«Տեղական արտադրության ապրանքների գները նվազում են։ Ալյուրի գինը նույնպես նվազել է։ Հացի գինը Երևանի խոշոր ցանցերում որևէ կերպ չի փոխվել», – ասաց Գեղամ Գևորգյանը։
Անդրադառնալով որոշ ապրանքների գների բարձրացմանը՝ ՏՄՊՊՀ նախագահն ասաց, որ սա միանգամից չէ տեղի ունեցել։
«Այս փաստը ևս կարող է վկայել, որ գները բարձրացել են ոչ թե կորոնավիրուսի հետևանքով, այլ՝ որոշակի ժամանակ անց։ Օրինակ՝ ալյուրի գինը սկսել էր բարձրանալ մարտի 14-ից սկսած, այնուհետև այդ գինը պահպանվել է մինչև մարտի 26-ը։ Դա կարող էր պայմանավորված լիներ արտարժույթով»։