Friday, 19 04 2024
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ

Հայկական թխվածքը հայտնվել է չեխական ազգային բրենդների շարքում

Այս դժնդակ օրերին, երբ ողջ աշխարհը զբաղված է կորունավիրուսի (թագավարակի) շարունակվող մահաբեր արշավի չեզոքացմամբ, չեխական մամուլը փորձում է ամենօրյա հրատապ թեմաներից զատ չեխերի մեջ լավատեսություն և հպարտություն սերմանել։

Չեխական հեղինակավոր «ՄՖ Դնես» օրաթերթի հինգշաբթի օրերը հրատարակվող «Մագազին» հանդեսում ներկայացվել են չեխական չորս հռչակավոր ապրանքատեսակները։

«Գաղտնիքների պահապանները» խորագրի ներքո ներկայացվել են Չեխիայի ամենահայտնի բրենդ համարվող չորս ապրանքատեսակները՝ «Բեխերովկա» լիկյորը, «Պիլզներ Ուրքուել» գարեջուրը, «Ֆերնետ Սթոկ» լիկյորը և «Մառլենկա» թխվածքը։ Հոդվածաշարի հեղինակ Դանիել Պացեկը ներկայացրել է, թե չեխական ամենահայտնի ապրանքների արտադրության հետ կապված գաղտնիքները ինչպես են պահպանվում։

«Մեղրային սիրավեպ» հոդվածում գրվել է «Մառլենկա» թխվածքի արտադրության պատմությունը։ Ներկայացնելով «Մառլենկա» ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Գևորգ Ավետիսյանի անցած ճանապարհը,թե ինչպես է նա 1994 թվականին Հայաստանից եկել և հաստատվել Չեխական Օստրավա, ապա Ֆրիդեկ Միստեկ քաղաքում,նախ գարեջրատուն է աշխատացրել, ապա կարողացել է մեղրով տորթի այնպիսի արտադրություն հիմնել, որն այսօր ունի 300 աշխատակից։ Մեկ տորթի պատրաստումով սկսված արտադրությունն այսօր դարձել է համաշխարհային բրենդ և տարածվում է 52 երկրներում իբրև չեխական արտադրանք։

Այժմ մեկ միլիարդ կրոն արժողությամբ գործարանում արտադրվում է 2,5 միլիոն մեղրով տորթ և ութ միլիոն այլ թխվածքատեսակներ։ Յուրահատուկ բաղադրատոմսով, առանց արհեստական հավելումների պատրաստվող «Մառլենկա» թխվածքը կարող է 90 օր պահպանվել 24 ջերմաստիճանի պայմաններում և թարմ մնալ։ Թխվածքի բաղադրատոմսի գաղտնիքը հայտնի է միայն Գևորգ Ավետիսյանի քրոջը և գործարանի մի վստահելի աշխատակցի։ Մառլենկայի ընտանեկան բաղադրատոմսը պահպանվում է ընկերության չհրկիզվող պահարանում, որի բանալին միայն հիմնադիր Գ. Ավետիսյանի մոտ է։ Թղթակցի հետ զրույցում Գևորգ Ավետիսյանը նշել է. «Ինձ համար Չեխիայի Հանրապետությունը սուրբ հողի պես տեղ է, դարձել է իմ տունը, և ես շատ երջանիկ եմ, որ կարող եմ մեր տորթերով աշխարհում ներկայացնել Չեխիան»։

Ուրախալի է, որ չեխերի համար նույնպես «Մառլենկան» դարձել է հպարտության խորհրդանիշ և ընդամենը երկու տասնամյակի ընթացքում այն համարվում է ոչ միայն չեխական, այլև համաշխարհային ապրանքանիշ, որն արտադրված է Չեխիայում։

Հակոբ Ասատրյան

Օրեր

Պրահա

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում