Լուրեր
Դեռ երկար ժամանակ նախկին կյանքին վերադարձ չի լինի ասելով՝ նկատի ունեմ 1-2 տարի. Արսեն Թորոսյան
  • 17:16
  • 2020-04-10
  • Դիտումներ՝ *

Դեռ երկար ժամանակ նախկին կյանքին վերադարձ չի լինի, այսօր ասուլիսի ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ հստակեցնելով, որ երկար ասելով նկատի ունի մեկից երկու տարի:

Հարցին՝ իր ո՞ր հայտարարությունների համար է փոշմանել, նախարարը պատասխանեց, որ չի վարանում իր սխալներն ընդունել։

«Օրինակ՝ դիմակների մասով այսօրվա հայտարարությունը: Ընդհանրաապես, ստերիլ պետական պաշտոնյաներ ունենալու պահանջն, ինձ թվում է, այդքան էլ ճիշտ չէ, որովհետև երբ որ կա նոր հիվանդություն ու դրա մասին բազմաթիվ բաներ հայտնի չեն, ես, հնարավոր է, անեմ մի հայտարարություն մեկ ամիս առաջ, հետո պարզվի ինչ֊որ բան է հայտնաբերվել ու էդ հայտարարությունը հավաստի չէ: Ես չեմ վարանի ասել, որ հենց այդպես էլ եղել է», – խոստովանեց Արսեն Թորոսյանը։

  • Դիտումներ՝ *