Վերջին օրերին ինչ-որ անձինք փակ համարից զանգահարում են քաղաքացիներին և օգտագործելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ քաղաքացիներին զանգահարելու տեսանյութի ձայնագրությունը, ձայնի միջոցով փորձել են տպավորություն ստեղծել, թե, իբր, իրենց է զանգահարել վարչապետը:
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։
«Տվյալ փաստի առթիվ արդեն դիմել եմ իրավապահներին», – նշել է նա։