Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան, ով արդեն ապքինվել է կորոնավիրուսից խոստովանել է իր պատճառով հիվանդությամբ վարակվել է ևս երկու մարդ։
«Լիովին ապաքինվել եմ: Ընդամենը մեկ շաբաթ պահանջվեց վարակը հաղթահարելու համար: Այդ ընթացքում ցավոք վարակեցի կնոջս ու ևս մեկ մարդու, որն ապրում է մեր հարևանությամբ: Վստահեցնում եմ, որ բոլորիս հետ ամեն ինչ լավ է, մենք վերապրեցինք դա» BBC-ին տված հարցազրույցում ասել է «Արսենալի» գլխավոր մարզիչը։