Wednesday, 24 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Այլընտրանքային լուծում Մխիթարյանի տրանսֆերի վերաբերյալ. Որ դեպքում մեր ավագը կհեռանա «Ռոմայից»

Իտալական «Ռոման» շարունակում է ուղիներ փնտրել Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին թիմում պահելու համար։ Հիշեցնենք, որ մեր ֆուտբոլիստն այս մրցաշրջանի սկզբում էր Լոնդոնի «Արսենալից» վարձավճարով տեղափոխվել «Ռոմա»: Վարձակալության ժամկետն ավարտվում է 2019/2020 թթ. մրցաշրջանի ավարտին։ Այս ընթացքում Մխիթարյանը, անցկացնելով 17 հանդիպում, դարձել է 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

Վերջին օրերին միջազգային մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ «Ռոմայի» և «Արսենալի» միջև հայ ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ բանակցությունները մտել են փակուղի։ Ըստ իտալական և բրիտանական ԶԼՄ-ների՝ «Ռոման» արդեն երկու անգամ մերժում է ստացել՝ Մխիթարյանի տրանսֆերի համար առաջարկելով նախ՝ 10, այնուհետև 15 միլիոն եվրո: Լոնդոնյան ակումբը հայ ֆուտբոլիստի համար ակնկալում է 20-25 միլիոն եվրո ստանալ:

Ստեղծված իրավիճակում «Ռոման» Մխիթարյանին պահպանելու համար մեկ այլ առաջարկով հանդես կգա։ Ինչպես հայտնում է Calciomercato-ն, «Ռոմայի» ղեկավարությունը ցանկանում է որպես այլընտրանքային տարբերակ ևս մեկ տարով երկարաձգել վարձակալության պայմանագիրը։ Բրիտանական The Sun պարբերականն էլ հայտնում է, որ Մխիթարյանը «Ռոմայի» խաղացող դառնալու համար պատրաստ է աշխատավարձի խոշոր կրճատման։ Պարբերականը նշում է նաև, որ հայ ֆուտբոլիստի իտալացի գործակալ Մինո Ռայոլան «Արսենալին» արդեն իսկ առաջարկել է ևս մեկ մրցաշրջանով երկարացնել վարձակալությունը։ Ըստ բրիտանական մամուլի՝ հայ ֆուտբոլիստը պատրաստ է աշխատավարձի կիսով չափ նվազեցմանը ևս մեկ տարի էլ «Ռոմայում» խաղալու պայմանին։

Մխիթարյանի վարձակալության ժամկետի երկարաձգումը այս պահին թերևս ամենաօպտիմալ տարբերակը կարելի է համարել։ «Ռոման» պատրաստ չէ այս պահին 20 միլիոն եվրո վճարել, ինչը բնական կարելի է համարել։ Չմոռանանք նաև պանդեմիայի գործոնը, որը այդ թվում նաև գրանդ ակումբներին ֆինանսական լուրջ խնդիրների առաջ է կանգնեցրել։ Շատ ակումբներ վաճառելով իրենց առաջատար ֆուտբոլիստներին՝ կփորձեն թոթափել ճգնաժամը։

Բանն այն է, որ Մխիթարյանը ցանկանում է կարիերան շարունակել հենց «Ռոմայում»։ Տրամաբանական է նաև, որ մեր ֆուտբոլիստը չի ցանկանում վերադառնալ Լոնդոն։ Ըստ Daily Mail-ի՝ հայ ֆուտբոլիստը վերջերս հեռախոսով կապ էր հաստատել «Արսենալի» հետ և խոսել իր մտադրության մասին: Ըստ պարբերականի՝ «Մանչեսթեր Յունայթեդից» և «Արսենալից» հետո Մխիթարյանը գտել է այն թիմը, որտեղ լավ է զգում: Մխիթարյանի՝ «Արսենալ» վերադառնալուն կարծես կողմ չէ նաև այս թիմի գլխավոր մարզիչ Միկել Արտետան։ Վերջինս մտադիր է ամռանը վաճառել Հայաստանի ազգային հավաքականի ավագի տրանսֆերը։ «Արսենալն» այս պահին գտնվում է անկման շրջանում, և ակումբի ղեկավարությունը ևս փորձում է լուրջ քայլեր ձեռնարկել ճգնաժամը հաղթահարելու համար։ Լոնդոնյան ակումբը դուրս է մնացել Եվրոպա լիգայի խաղարկությունից, իսկ Անգլիայի Պրեմիեր լիգայում այս պահին միայն 9-րդն է։ Արդեն մի քանի տարի թիմի առաջ խնդիր է դրվում նվաճել Չեմպիոնների լիգայի խաղարկության ուղեգիր, բայց…

Եվ ահա վաճառելով Մխիթարյանի, ևս մի քանի խաղացողների տրանսֆերը՝ «Արսենալը» ըստ երևույթին մտադիր է կադրային լուրջ փոփոխություններ իրականացնել։ Չի բացառվում, որ առաջիկա ամիսներին «Արսենալից» հեռանա թիմի հարձակման գծի առաջատար Պյեր Էմերի Օբամեյանգը։ Վերջինիս ծառայությունով հետաքրքրված է «Բարսելոնան», ինչպես նաև լոնդոնյակ մեկ այլ ակումբ՝ «Չելսին»։

Ինչևէ, վերլուծելով Հայաստանի ազգային հավաքականի ավագի շուրջ ստեղծված իրավիճակը՝ կարող ենք անել թերևս հետևյալ եզրակացությունը։ «Արսենալը» ստիպված կլինի Մխիթարյանին ևս մեկ տարով տրամադրել «Ռոմային», եթե այլ ակումբներից այլ առաջարկ չստանա։ Մասնավորապես, եթե որևէ այլ ակումբ պատրաստակամություն հայտնի հայ ֆուտբոլիստի տրանսֆերի համար «Արսենալին» վճարել 20 միլիոն եվրո, ապա իրավիճակը կտրուկ կփոխվի։ Թերս այս դեպքում հնարավոր է կլինի խոսել և քննարկել մեր կիսապաշտպանի կարիերան այլ թիմում շարունակելու հարցն ու հնարավորությունը։ Այս պահին, սակայն, Մխիթարյանի ծառայություններով այլ ակումբների մասին հետաքրքրվածության մասին տեղեկություններ չկան։

Այսօր հայտնի դարձավ, որ մեր ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը նվազել է 5 միլիոն եվրոյով և հիմա կազմում է 20 միլիոն եվրո։ Այս մասին հայտնում է «Տրանսֆերմարկետ» պարբերականը։ Մխիթարյանի տրանսֆերային արժեքի անկումը շատերը կապում են նաև կորոնավիրուսի տարածման շուրջ ստեղծված իրավիճակի հետ։ Պանդեմիայի հետևանքով անկում են ապրել գրեթե բոլոր ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։ Ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ Թուրինի «Յուվենտուսը» մտադիր է ընդամենը 70 միլիոն եվրոյով վաճառել աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկի՝ Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերը։ Այս կերպ իտալական տիտղոսակիր ակումբը մի քանի ամիս ևս կկարողանա վճարել մյուս ֆուտբոլիստների աշխատավարձը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում