Thursday, 25 04 2024
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին

Ինչ է անում Ռուսաստանի հայերի միությունն այս օրերին

Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցներից շատերն այսօր Հայաստան վերադառնալու խնդրի առաջ են կանգնած։ Ռուսաստանի հայերի միությունն այս ընթացքում ամենաակտիվը պետք է լիներ, այնինչ ամբողջ բեռը մնացել է մի քանի մեծահարուստների և դեսպանատան վրա։ Մինչդեռ այս կազմակերպությունը ներկայացված է ամբողջ Ռուսաստանի տարածքում, և միայն իրենք կարող էին մարդկանց հասնել տեղերում։

Կորոնավիրուսի հետևանքով առաջացած սոցիալական խնդիրները մեղմելու նպատակով Ռուսաստանի հայերի միությունը Հայաստանում ծրագիր է իրականացնում։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Վլադիմիր Աղայանը։ 12.000 անապահով ընտանիքի այսօրվանից ՀՀ տարբեր մարզեր պարենային, ինչպես նաև առաջին անհրաժեշտության ծանրոցներ կուղարկվեն։ Ռուսաստանում նույնպես այդպիսի ծրագիր են իրականացնում «Արա Աբրահամյան» հիմնադրամի միջոցով։

«Согласие-Армения» ընկերության գլխավոր տնօրեն Գագիկ Ավետիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ համագործակցում են քաղաքապետարանի և մարզպետարանների հետ և այսօր արդեն քաղաքապետարանին՝ Երևան քաղաքի համար, 3000 հատ ծանրոց են հատկացրել, մարզերում, Գյումրի՝ 2000, Վանաձոր, Սպիտակ՝ 1500, Վայոց ձոր՝ 2500, Տավուշ՝ 1000, Սյունիք՝ 1000, Ղարաբաղ՝ 1000։ Մարզեր կառաքեն մյուս շաբաթ։ Ծանրոցի մեջ ներառված է ձեթ, շաքարավազ, ձու, սպագետի, մակարոն երեք տուփ, ալյուր, բրինձ, հաճար։

Մարզերում անապահով ընտանիքների ցուցակները մարզպետարաններում են կազմում։ Գագիկ Ավետիսյանը նշեց, որ այս օրերին իրենց բարեգործական ճաշարանը տարեցների համար նոր պայմաններ է ստեղծել. ոչ թե գալիս են իրենց ճաշը տանելու, այլ փաթեթավորված, նախատեսված մոտավորապես 170 տարեցի համար, ճաշերն առաքում են տուն։

Հետաքրքրվեցինք՝ որքան է կազմում Արա Աբրահամյանի օժանդակությունը։ Ծանրոցներից յուրաքանչյուրը մոտավորապես 4500 դրամ է կազմում, իսկ Արա Աբրահամյանը տրամադրել է 55-60 միլիոն դրամ։

Նրանց ունեցած տեղեկություններով՝ Ռուսաստանի հայերի միությունը նույնպես աջակցում է մեր քաղաքացիներին Հայաստան վերադառնալու հարցում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում