Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Նգոլո Կանտեն կհեռանա ակումբից:
Այս մասին գրում է Goal-ը: «Չելսի»-ն կվաճառի Կանտեին, եթե որևէ ակումբից նրա տրանսֆերի համար լավ առաջարկ ստանա: Լոնդոնյան ակումբում կարծում են, որ Կանտեն նույն մակարդակի ֆուտբոլ չի ցուցադրում, ինչ առաջ էր: Կանտեի ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալ»-ը և ֆրանսիական ՊՍԺ-ն:
Աշխարհի չեմպիոն Նգոլո Կանտեի պայմանագիրը «Չելսի»-ի հետ նախատեսված է մինչև 2023 թվականը: