«Մեզ վերջնական պատասխան տվեք՝ հիմա այս ձեռնոցներն ու դիմակները դնելո՞ւ ենք, թե՞ ոչ, երկիր կա՝ դնում են, երկիր էլ կա՝ ոչ: Մի տեղ ասում են՝ դրեք, մի տեղ՝ ոչ: Հիմա վերջը ի՞նչ է լինելու»,-ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի այսօրվա նիստում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին նման հարցադրումներ հղեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: «Շատ կարեւոր հարց է այն համատեքստում, որ մենք դեռ երկար պետք է ապրենք կորոնավիրուսի հետ»,-նախ արձանագրեց Արսեն Թորոսյանը: