ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՕՊԵԿ +-ի երկրները մոտ են համաձայնության ձեռք բերել նավթի արդյունահանումը կրճատելու հարցում՝ համաշխարհային գները կայունացնելու համար: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ինչպես հայտնի է դարձել, Ամերիկայի առաջնորդը հեռուխոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանի հետ, որի ընթացքում քննարկվել է այդ հարցը:
Թրամփի խոսքով ՝ երկրների ղեկավարների զրույցը «շատ լավն» էր:
Նա նշել է, որ ՕՊԵԿ + երկրները մոտ են նավթի արդյունահանումը կրճատելու գործարքի կնքմանը:
Շուկայում տատանումները սկսվել են մարտի 6-ին, երբ ՕՊԵԿ + ժողովի մասնակիցները չկարողացան գալ ընդհանուր որոշման: Ռուսաստանը չի աջակցել 2020-ի երկրորդ եռամսյակում նավթի արդյունահանումը 1.5 միլիոն բ / վ-ի հետագա կրճատման առաջարկությանը: Գործարքի ձախողումից հետո նավթի գները նվազել են 30% -ով: