Աշխարհում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվը գերազանցել է 1.6 միլիոնը, հայտնում է ամերիկյան Ջոնս Հոփկինսի համալսարանը, որը զբաղվում է իր սեփական տվյալների հաշվարկներով:
Այսպես, վարակի դեպքերի թիվն աճել է՝ հասնելով 1 601 018-ի:
Միևնույն ժամանակ, աշխարհում կորոնավիրուսից մահացել է 95,718 մարդ, իսկ ապաքինվածների թիվը հասել է 354.972-ի: