Thursday, 25 04 2024
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից

Եթե այդ երկու գործիչները թշնամանք ունենան իրար նկատմամբ՝ միայն կվնասեն Արցախին. կուզեի Բաբայանին գործադիրում տեսնել

 «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի անդամ Ռազմիկ Պետրոսյանը։

– Պարոն Պետրոսյան, Դուք  ընտրական շրջանում սատարում էիք Սամվել Բաբայանին։ Ինչպե՞ս եք գնահատում ընտրությունների արդյունքները, համաձայն որոնց՝ իր կուսակցությունը խորհրդարանում թվով երկրորդ ուժն է լինելու։

– Քանի որ տեղում չեմ եղել, հստակ ասել չեմ կարող՝ ինչքանով են արդյունքները համապատասխանում իրականությանը։ Բայց ընդհանուր առմամբ, ներքին ինֆորմացիաներով տեղեկացա, որ կատարվել է այն, ինչ միշտ է կատարվել՝ իշխանական ռեսուրսի կիրառում և այլն։ Պետք է այդպես  էլ լիներ, դիտորդների  քանակը սահմանափակ էր, ու կաշկանդող ոչինչ չկար։ Սամվել Բաբայանի երկրորդ տեղում հայտնվելը բոլորի համար անակնկալ էր, այդպես չպետք է լիներ։ Ճիշտ է, իրեն չթողեցին նախագահի թեկնածու լինել, բայց խորհրդարանում պետք է առաջին տեղը լիներ։

– Ձեր կարծիքով՝ Ս. Բաբայանը խորհրդարանում պետք է ընդդիմադիր դիրքերի՞ց հանդես գա, թե՞ համագործակցի Արայիկ Հարությունյանի ղեկավարած ուժի հետ։

– Ես չեմ կարող իրենց փոխարեն որոշում կայացնել։ Միայն մի բան կարող եմ ասել՝ կառուցողական ընդդիմությունը նույն համագործակցությունից ոչ պակաս կարևոր է  երկրի զարգացման համար։ Առանց կառուցողական ընդդիմության ոչ մի տեսակի իշխանություն հաջողություն չի կարող ունենալ։ Եթե իշխանության հետ գնան, էլ ո՞վ խորհրդարանում ընդդիմադիր լինի։ Ինձ թվում է՝ խորհրդարանում պետք է հակակշռի կարգավիճակ լինի, միայն այդպես կարող ենք զարգացման խնդիր դնել։ Մանավանդ որ տվյալ դեպքում իրենց ծրագրերում կար տարբերություն, եթե համատեղ չեն գնացել, նշանակում է՝ տարբեր մոտեցումներ ունեն։ Իրար փոխլրացնելու, հակակշռելու հարց պետք է դրվի, ոչ թե սերտ համագործակցության։ Աստված տա՝ գտնեն այն մեխանիզմը, որը կնպաստի Արցախի զարգացմանը։ Մի բան կա, որ երկուսի մոտ էլ ընդհանուր է՝ երկուսն էլ ընդունում են, որ «Արցախը Հայաստան է, ու վերջ»։ Դա շատ կարևոր է, այդ մտածելակերպն ամենաճիշտն է, ոչ թե երկու պետության տարբերակը։ Որոշ մարդիկ դա դարձրել են դրոշակ ու փորձում են երկու պետությունների միջև սեպ խրել։ Թե՛ Արայիկը, թե՛ Սամվել Բաբայանը ընդունում են «Արցախը Հայաստան է, ու վերջ» կարգախոսը։ Բաբայան Սամոն դեռ 90-ականներին ասում էր, որ Արցախը Հայաստանի մարզ է, պետք է մարզպետ ունենա, ու վարչական ծախսերն էլ պետք է ուղղվեն տնտեսության զարգացման վրա։ Շատ ճիշտ էր ասում, ես էլ եմ կարծում, որ ընդհանուր պետություն ունենալը ամենաճիշտ տարբերակն է։

– Այսինքն՝ կարո՞ղ ենք արձանագրել, որ թշնամական վերաբերմունք չկա իրար նկատմամբ։

Իհարկե ոչ։ Եթե թշնամանք ունենան իրար նկատմամբ՝ դա ավելի շատ Արցախին կվնասի, մեր երկրի կորուստը կլինի։

Կառուցողական ընդդիմության անհրաժեշտություն կա։ Վստահ եմ, որ լավ է լինելու։ Պարզապես իմ ակնկալիքն այն էր որ կարելի էր ավելի մաքուր ընտրություն անցկացնել, բայց եղածը եղած է։ Հույս ունենք, որ երկիրն այդ վիճակից դուրս կբերվի։

– Սամվել Բաբայանը քաղաքացիության ժամկետների պատճառով չկարողացավ առաջադրվել, բայց այլ պաշտոնների համար դա խնդիր չի լինի։ Կա՞ ցանկություն կամ նպատակ գործադիրում որևէ պաշտոն ունենալու։

Ես տեղյակ չեմ՝ նպատակ կա, թե ոչ, բայց անձամբ շատ կցանկանայի, որ ընդգրկվեր պետական կառավարման համակարգում։ Տվյալ դեպքում՝ գործադիրում, որովհետև իր ընդունակությունները պետք է օգտագործվեն։

Հայրենիքին նվիրվածությունից բացի՝ կան նաև ի վերուստ տրված ունակություններ, որոք ի նպաստ երկրի պետք է օգտագործվեն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում