Կատալոնական «Բարսելոնա»-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին հերքել է լուրերn այն մասին, որ կարող է տեղափոխվել իտալական «Ինտեր»:
Այս մասին ֆուտբոլիստը գրել է «Ինստագրամի» իր էջում: «Լուրերն այն մասին, թե տեղափոխվելու եմ «Ինտեր» կամ արգենտինական ակումբ, սուտ են և իրականությանը չեն համապատասխանում: Լավ է, որ ոչ մեկը չի հավատում նման լուրերի»,-գրել է ֆուտբոլիստը:
Մեսիի գործող պայմանագիրը «Բարսելոնա»-ի հետ նախատեսված է մինչև 2021 թվականը: