Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Բեռլինում տեղի ունեցած խորհրդակցությունների ժամանակ ձեռք են բերել կոնսենսուս Հունաստանին օգնություն ցուցաբերելու հարցի շուրջ, որին դեֆոլտ է սպառնում: Համաձայնագիրը հիմք կլինի եվրագոտու երկրների ղեկավարների առաջիկա արտահերթ գագաթնաժողովի ժամանակ:
Գագաթնաժողովը տեղի կունենա այսօր Բրյուսելում: Այլ մանրամասներ չեն հաղորդվել: Ավելի վաղ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն ասել է, որ եվրագոտու ֆինանսական վիճակը ծայրահեղ լուրջ է, և, առանց համատեղ գործողությունների, Հունաստանի կրախը կզգացվի ոչ միայն Եվրոպայում, այլ նաև նրա սահմաններից դուրս: