Friday, 19 04 2024
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են

Գյուլը պետական այցով կմեկնի Շվեյցարիա

Շվեյցարիայի նախագահի հրավերով այս շաբաթվա վերջին Թուրքիայի ղեկավար Աբդուլա Գյուլը կմեկնի Բեռն, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները` ընդգծելով, որ այցը շատ կարևոր է երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից։ «Սա Թուրքիայի նախագահի` պատմության մեջ առաջին պետական այցն է Շվեյցարիա», – տեղեկացրել է Turkiye-ն և ընդգծել, որ ամեն տարի կոնֆեդերացիան պետական մակարդակով ընդամենը երկու երկրի նախագահի է հյուրընկալում։ «Այդ առումով Գյուլի այցը առանցքային է, քանի որ որոշումը, թե ում կհրավիրենք, ռազմավարական նշանակություն ունի մեզ համար», – թերթին ասել է Շվեյցարիայի նախագահ Դորիս Լյութարդը։
Լրատվամիջոցները փաստում են, որ այժմ երկու երկրների հարաբերությունները գերազանց վիճակում են, թեև մի քանի տարի առաջ` 2003թ., դրանք բավական լարվել էին խորհրդարանի ստորին պալատում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումից հետո։ «Ի պատասխան` պաշտոնական Անկարան չեղյալ էր հայտարարել Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Միշլին Քալմի-Ռեյի` նախապես ծրագրված այցը Թուրքիա», – հիշեցնում է Swissinfo գործակալությունը` ընդգծելով, որ այցը, այդուամենայնիվ, կայացել է 2005 թվականին, և դրանից ի վեր երկու երկրների հարաբերությունները բարելավվել են: Շվեյցարիան միջազգային մի շարք ուժերի աջակցությամբ միջնորդական ջանքեր է գործադրում հայ – թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Անդրադառնալով այդ խնդրին` Շվեյցարիայի նախագահը մի քանի շաբաթ առաջ թուրքական Star թերթի հետ զրույցում նշել էր, որ Ցյուրիխում շուրջ մեկ տարի առաջ ստորագրված արձանագրությունները մնում են սեղանին, և այժմ կողմերի միջև շարունակվում է լուռ դիվանագիտության փուլը։ «Ժամանակ է պետք առաջընթաց արձանագրելու համար, սակայն հուսով եմ, որ այն տեղի կունենա, – ասել էր տիկին Լյութարդը և ընդգծել, – Երբեմն գործընթացի արագությունը չէ կարևոր, այլ որակը: Փոխըմբռնման և որակի հարցում Հայաստանը և Թուրքիան նույն տեսակետն ունեն»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում