Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այս պահի դրությամբ Քաշաթաղի բուժմիավորումում մեկուսացված 6 քաղաքացի կա, նրանցից 2-ն ունեն ջերմություն: Այս մասին տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից: Նրանք առնչվում են Միրիկ գյուղում արձանագրված դեպքի հետ:
6 քաղաքացիներից էլ փորձանմուշ է վերցվել և ուղարկվել հետազոտության: Եվս 3 քաղաքացուց փորձանմուշ է վերցվել ավելի ուշ:
Միրիկն ու հարակից համայնքները շարունակում են մնալ ինքնամեկուսացման մեջ, այնտեղ հերթապահություն իրականացնող բուժանձնակազմը տեղից որևէ ահազանգ չի ստացել:
Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար կրկին կոչէ արվում հետևել պաշտոնական լրահոսին, որը ներկայացվում է Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով: