«Մենք այսօրվա դրությամբ դեռևս կարող ենք ապահովել բոլոր կարգերի և ռեզուսների արյուն, ներկա իրավիճակով՝ արյան բանկն ունի անհրաժեշտ ծավալով այդ պաշարը, սակայն կորոնավիրուսով պայմանավորված այս արտակարգ դրությունը, որով ժամանակավորապես սահմանափակված է քաղաքացիների ազատ տեղաշարժը՝ կարող է անցանկալի խնդիրներ առաջացնել մեզ համար, մասնավորապես՝ արյան պաշարների նվազման տենդենց է նկատվում: Մենք չգիտենք դեռ՝ ինչքան ժամանակ են այս սահմանափակումները, շարունակվելու և, բնականաբար, պետք է այս փուլում արդեն իսկ սկսենք նախապատրաստվել արյան պաշարների նվազմամբ պայմանավորված հնարավոր զարգացումներին և անհրաժեշտ քայլեր ձեռնարկենք, ուստի ուզում եմ խնդրել, հորդորել, կոչ անել մեր սիրելի համաքաղաքացիներին, մեր դոնորներին, որպեսզի նրանք գան արյուն հանձնելու և այդկերպ օգնեն մեզ շարունակելու ապահովել արյան կարիքը հանրապետության ամբողջ տարածքում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շեշտեց ՀՀ ԱՆ պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը՝ տեղեկացնելով նաև, որ իրենք կկազմակերպեն և կիրականացնեն արյուն տալ ցանկացողների արյունաբանական կենտրոն տեղափոխության հարցը:
Մանրամասները՝ տեսանյութում: