Թուրքական մամուլը սկանդալաին է որակել ապրիլի 8-ին Չինաստանից Հայաստան ժամանած մարդասիրական օգնության տուփերի վրայի հայտնի գրությունը։
Թուրք լրագրողներին մասնավորապես հունից հանել է Չինաստանի կողմից Արարատ լեռան հիշատակումը որպես Հայաստանի խորհրդանիշ։
Նրանք նշել են, որ Թուրքիայում այս երևույթը բողոքի ալիք է բարձրացրել հասարակության շրջանում։
Հիշեցնենք, որ պարետատան նախաձեռնած հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան էր ուղարկվել ՀՀ պետական միջոցների հաշվին ձեռքբերված, Չինաստանի պետական մարմինների, ինչպես նաև հայ և չինացի բարերարների կողմից նվիրաբերած բժշկական պարագաների և սարքավորումների խմբաքանակ։
Չինաստանից Հայաստան եկող օգնության արկղերի վրա գրված էր. «Թող մեր բարեկամությունը լինի ավելի բարձր, քան Արարատ լեռը և ավելի երկար, քան Յանցզի գետը»: