Առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրել․
«Երևանի հատուկ կարանտինային վայրերից մի քանիսի մասին։ Այո, սա Հայաստանն է, որտեղ լավագույն պայմաններն են ստեղծվում կարանտինում գտնվող և թեստավորման պատասխաններին սպասող քաղաքացիների համար։ Նույնիսկ անհամեմատելի է այլ երկրների հետ»: