Thursday, 25 04 2024
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի

Հյուսիսային պողոտայի շուրջ գործընթացները կաղում են, դրան զուգահեռ պետությունը միլիոններ է վճարում որպես փոխհատուցում

Կառավարության երեկվա նիստում գործադիրը «Հակոբյանը և Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի» գործով տուժած քաղաքացիներին ավելի քան 158 միլիոն դրամ (259 000 եվրո) հատկացնելու որոշում կայացրեց։

Հիշեցնենք, որ այս գործով ՄԻԵԴ-ը որոշում էր կայացրել 2019-ի հոկտեմբերին։ Դիմումատուները ամուսիններ են, որոնք 2001-ին Երևանի կենտրոնում գնել են 125 քառակուսի մետր տարածքով բնակելի տուն ու 222 քառակուսի մետր մակերեսով հողամաս։ Գույքը գնվել է ավելի քան 84 միլիոն դրամով։ Հյուսիսային պողոտայի կառուցման ընթացքում Երևանի կառուցապատման և ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակը դատարանով հասել է նրան, որ ամուսինները 55 միլիոն դրամով ստորագրել են փոխհատուցման համաձայնագիր։ Տևական բողոքներից հետո գույքը վերագնահատվել է 60 միլիոն դրամ, ամուսինները հասել են մինչև Վճռաբեկ դատարան, սակայն Հայաստանում նրանք այդպես էլ հաջողություն չէին ունեցել։ ՄԻԵԴ-ում նրանք պահանջել էին պարտավորեցնել պետությանը իրենց վճարել 480 միլիոն դրամ օտարված գույքի և եկամտի կորստի համար։ ՄԻԵԴ-ը ամուսինների բողոքը ընդունելի է համարել՝ նշելով, որ փոխհատուցումն արդարացի չի եղել։

Հիշեցնենք, որ Վերսանդիկ Հակոբյանը եղել է ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, նաև գործարար։ Երևանի շամպայն գինիների գործարանի սեփականատերերից է: Մյուս սեփականատերը եղբայրն է: 2007-ից մինչև 2012 թվականը պատգամավոր է եղել «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից:

Հիշեցնենք, որ անցած տարեվերջին Ազգային ժողովում լսումներ կազմակերպվեցին Հյուսիսային պողոտայի գործով, որտեղ բավական ուշագրավ հայտարարություններ եղան, փաստեր հրապարակվեցին։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ այդ բոլոր նյութերը ուղարկվելու են դատախազություն։ Դատախազությունն էլ 2020-ի հունվարի 13-ին ստացել էր այդ նյութերը և ուսումնասիրման փուլում են։

Բացի դրանից՝ այս հարցով պետք է ստեղծվեր նաև հանձնաժողով, որը մինչ օրս չի ձևավորվել։ «Պետական կարիքների զոհեր» հասարակական կազմակերպության ղեկավար Սեդրակ Բաղդասարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ գործընթացը կաղում է, բայց դրան զուգահեռ տեսնում ենք, թե ինչպես է մեկը մյուսի հետևից կառավարությունը փոխհատուցում նախորդ իշխանությունների պատճառով մարդկանց խախտված իրավունքների համար։ Սեփականության իրավունքի խախտման վերաբերյալ սա 20-րդ վճիռն է ընդդեմ Հայաստանի, 12-ը միայն Հյուսիսային պողոտայի գործով է: Կիրակոսյանի տվյալներով՝ այս գործերով միայն Հայաստանի բյուջեից հատկացված գումարը 2 միլիոն 420 հազար եվրո է կազմում: Կան նաև բազմաթիվ այլ քաղաքացիներ, որոնք հնարավորություն չունենալու պատճառով այդպես էլ ՄԻԵԴ չդիմեցին, և նրանց խախտված իրավունքները այդպես էլ մնացին չվերականգնված։ Այդ քաղաքացիներից ոմանք մինչ օրս կառավարության դիմաց պահանջում են իրենց բնակարանները կամ համարժեք փոխհատուցում։

Սեդրակ Բաղդասարյանի խոսքերով՝ Եվրոպական դատարան գնացել են այն գործերը, այն քաղաքացիների հարցերը, որոնք չեն վախեցել, դիմադրել են, դիմել են դատական ատյանների, որը նախորդ իշխանության ժամանակ միայն թղթի վրա էր գործում, բացառված էր արդար դատաքննությունը։ «Շատ-շատ քաղաքացիներ առաջին ատյանից հետո հիասթափվեցին և չշարունակեցին պայքարը, քանի որ այդ ժամանակվա կառավարությունը մի այնպիսի սխեմա էր մշակել, որ եթե քաղաքացին համաձայնվում էր կառուցապատողի կողմից գնահատված գումարին, որը իրականությանը չէր համապատասխանում, բայց եթե քաղաքացին համաձայնում էր դրան, ստորագրում էր պայմանագիրը, ապա նրան 30-50 տոկոս գումար էին ավելացնում, իսկ եթե քաղաքացին հրաժարվում էր, ապա նրան դատի էր տալիս կառուցապատողը և կտրում էր այդ խրախուսման գումարը։ Կոնկրետ ինձ 14 հազար դոլար գումարից զրկեցին։ Ուզում եմ շեշտել նաև, որ այդ բոլոր գումարները տալիս էր կառուցապատողը, իսկ պետությունը իր բյուջեից մի կոպեկ չէր տալիս։ Հենց այս հանգամանքով է պայմանավորված, որ ՄԻԵԴ ներկայացված վճիռների քանակը շատ քիչ է։ Իսկ հիմա, ՄԻԵԴ վճիռներից հետո պարտադրված, ՀՀ պետական բյուջեից հսկայական փոխհատուցումներ է տրամադրվում քաղաքացիներին»,- ասաց Բաղդասարյանը։

Մեր զրուցակցի խոսքերով՝ ցավալին այն է, որ մինչ օրս Հյուսիսային պողոտայի այդ աղմկահարույց գործերով խայտառակ որոշումներ կայացրած դատավորներից դեռ ՀՀ դատական համակարգում կան ու շարունակում են որոշումներ կայացնել։ «Այ դրա համար էր պետք վեթինգ ասվածը, որ այն բոլոր հին դատավորները, որոնք հանուն այդ ժամանակվա իշխանության որոշումներ էին կայացնում, շարունակում են գործել։ Դրանցից մեկը Մնացական Մարտիրոսյանն է՝ հայտնի Մացոն։ Անգամ կառուցապատողն է հայտարարություն արել, որ ինքը փող է տվել դատավորին, բայց Մացոն առ այսօր դատական համակարգում է, դատավոր է աշխատում։ Բայց նա այն մարդն է, որ վաղուց պետք է պատասխանատվության ենթարկված լիներ, կամ գոնե հրաժարական տված լիներ։ Դատարանը նրա տեղը չէ, դատավորի պաշտոնը նրա համար չէ։ Նման դատավորներ հարյուրավոր են։ Եվ դա հին իշխանության սխեման էր. բոլոր դատավորներին կեղտոտել և նրանց վրա կոմպրոմատ ունենալ, որպեսզի հանգիստ երկիրը թալանեին, և ոչ ոք նրանց չկանգնեցներ»,-եզրափակեց Բաղդասարյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում