Wednesday, 24 04 2024
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր
Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը
14:30
Ինդոնեզիայում պաշտոնապես հաստատել են նախագահական ընտրություններում Պրաբովո Սուբիանտոյի հաղթանակը
14:20
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին
Գյումրիում վթարից հետո մեքենաներում հրդեհ է բռնկվել
13:50
Նավթի գներն աճել են- 23-04-24
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ
Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ
Ղրղզստանի նախագահն այցելել է Ադրբեջան

Հայ համայնքը դրամական մեծ օգնություն է փոխանցել Թուրքիայի կառավարությանը կորոնավիրուսի դեմ պայքարի համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Պոլսի Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի հետ։ Ըստ պատրիարքարանի տարածած հայտարարության, Թուրքիայի նախագահը հարցրել է նրա որպիսությունը և ասել, որ պատրաստակամ է հոգալ հայ համայնքի կարիքները։

Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում պատրաստակամություն է հայտնել Թուրքիայում գտնվող ՀՀ քաղաքացիների Հայաստան վերադառնալու հարցը լուծել, ինչպես նաև հայ համայնքին դեղորայքի հարցում օժանդակություն ցուցաբերել։

Թեմայի վերաբերյալ «Առաջին լրատվական»-ը կապ հաստատեց Թուրքիայի մայրաքաղաք Ստամբուլում գործող Հրանտ Դինքի անվան հայ երեխաների դպրոցի տնօրեն Հերիքնազ Ավագյանի հետ։

Մեզ հետ զրույցում Հերիքնազ Ավագյանն ասաց, իրենց նամակներ է ուղարկվել, որ ջերմություն, հազ կամ վիրուսին բնորոշ այլ ախտանշանների դեպքում դիմել Սուրբ Փրկիչ ազգային հիվանդանոց։ «Մի կողմից Էրդողանի քայլը դրական է գնահատվում։ Ինքը ասում է՝ դուք իմ համայնքի մի մասն եք կազմում և ես անտարբեր չեմ։ Մյուս կողմից էլ, որ նայում ես, համայնքն ինքն է այս նեղ պահին պետությանը ձեռք մեկնել։ Հայկական կազմակերպությունների կողմից դրամական մեծ նվիրատվություններ արվեցին պետությանը՝ վարակից ազատվելու համար»,- նշեց մեր զրուցակիցը։

Նա տեղեկացրեց, որ մոտ երկու շաբաթ առաջ Թուրքիայում գտնվող ՀՀ քաղաքացիները ավտոբուսներով շարժվել են դեպի Հայաստան, սակայն այն ժամանակ Վրաստանի հետ սահմանի փակ լինելու պատճառով նրանք հետ են վերադարձել։ Ավագյանի տեղեկացմամբ՝ այդ պրոցեսը աջակցություն է ստացել պետության կողմից․«Հայաստանի քաղաքացիները, որոնք ցանկություն ունեին վերադառնալ Հայաստան, ավտոբուսներով ճանապարհ են դուրս եկել։

Ոստիկանները պետք է ուղեկցեին ավտոբուսին, որովհետև Թուրքիայում շատ վարակված շրջաններ կան։ Մի շրջանից մյուսն անցնելն արդեն սահմանափակված է ու հսկվում է։ Այսինքն՝ հատուկ թույլտվությամբ մեքենաները կարող են առաջ շարժվել։ Պետությունից հատուկ իրավունք է առնվել, որովհետև Վրաստանը սահմանը փակել էր, ու այդ քաղաքացիները հետ էին դարձել։ Հույս ունենանք, որն այս իրավունքը, որը տրվել է պետության կողմից, մինչև վերջ կշարունակվի, ու մարդիկ կհասնեն Հայաստան»,- ասաց Հրանտ Դինքի անվան հայ երեխաների դպրոցի տնօրեն Հերիքնազ Ավագյանը, ապա կարծիք հայտնեց՝ առաջիկայում Հայաստան վերադառնալ ցանկացողներ էլի կլինեն։

«Ես տեղեկացա նաև, որ ցուցակում մարդիկ են եղել, որոնք չեն ցանկացել վերադառնալ, սակայն պատճառը չիմացա»,- հավելեց Ավագյանը։

Խոսելով համայնքում վարակվածության դեպքերի մասին, մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ երկու օր առաջ մահվան դեպք է գրանցվել՝ 43 տղամարդ է մահացել։ «Հայկական հիվանդանոցը մեծ ջանք է գործադրում վարակվածներին բուժօգնություն տրամադրելու հարցում։ Մենք էլ հույսով սպասում ենք, որ մահի ձայներ չպիտի լսենք ու հետևում ենք։

Մենք վստահ ենք, որ այն թվերը, որոնք ներկայացվում են, չեն արտահայտում իրական պատկերը։ Թուրքիայում երկար ժամանակ նշում էին, որ վարակվածներ չկան։ Երևի պատճառը դա էր, որ արագ ձևով վարակը տարածվեց բոլոր շրջաններում։ Իսկ Հայաստանը, որքան ես տեղեկացված եմ, բաց ձևով ներկայացնում է իրավիճակը, թվերը, ինչն ավելի ճիշտ է: Այդ դեպքում մարդիկ ավելի զգուշավոր են դառնում»,- իր խոսքը եզրափակեց Հերիքնազ Ավագյանը։

Լուսանկարը՝ panorama.am-ի

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում