Friday, 19 04 2024
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»

Փող պետք է լինելու, դա անկասկած է. ինչ կանեն կառավարությունն ու հայությունը

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ հակաճգնաժամային իրողությամբ պայմանավորված՝ անելիքների շրջանակում դիտարկվում է նաև պետական պարտքը մեծացնելու տարբերակը: Խոշոր հաշվով, այդ տարբերակը կարող է թվալ անխուսափելի, թեև, իհարկե, ամեն ինչ կախված է այն հանգամանքից, թե որքան կտևի ճգնաժամը, որքան փակ կմնա համաշխարհային և հայաստանյան տնտեսությունը, և որքան արագ կսկսի վերականգնումը: «Բլումբերգ» միջազգային գործակալությունը հաշվել է, որ համաշխարհային ճգնաժամը համաշխարհային տնտեսության վրա կարժենա 5 տրիլիոն դոլար, իհարկե, երկամյա կտրվածքով: Այսինքն՝ համաշխարհային տնտեսությունը կկորցնի այդքան, և հարկավոր է հասկանալ, թե որքա՞ն է լինելու այդ կորստում Հայաստանի բաժինը:

Միևնույն ժամանակ, Նիկոլ Փաշինյանը շաբաթներ առաջ հայտարարեց, որ ճգնաժամը հնարավորություն է, և Հայաստանը պետք է դնի այդ հնարավորության, այսպես ասած, 30 միլիարդ դոլարի նպատակ՝ համաշխարհային տնտեսության մեջ առաջանալիք բացը լրացնելու գործում ունենալով իր տեղը: Սակայն Փաշինյանը հղում էր անում 3 տրիլիոն կորստի հաշվարկին: Եթե խոսքը 5 տրիլիոնի մասին է, ապա նշանակո՞ւմ է դա, որ համամասնորեն պետք է բարձրանա նաև Հայաստանի նշաձողը՝ 50 միլիարդ դոլար: Թվաբանությունն այստեղ, իհարկե, լինելու է խիստ սուբյեկտիվ, և իրականությունը բերելու է իր խնդիրներն ու հնարավորությունները: Այն, որ դրանք օգտագործելու համար Հայաստանին պետք է լինելու շատ փող, կասկածից վեր է: Ամբողջ հարցն այն է, թե արտաքին պարտքը մեծացնելուց բացի, արդյոք կա՞ այլ իրատեսական աղբյուր: Ընդ որում, հարկ է նկատել, որ, իհարկե, առանց այդ էլ բարձր արտաքին պարտքը մեծացնելը ողբերգություն չէ, եթե խոսքը ոչ թե գոյատևման համար փող վերցնելն է՝ ինչը գործնականում տեղի ունեցավ 2008-ի համաշխարհային ճգնաժամից հետո, երբ Հայաստանի կառավարությունները հաջորդաբար կրկնապատկեցին պարտքը, այլ զարգացման հստակ ծրագրեր ու ռազմավարություն ունենալն ու փողը հենց դրան ուղղելը: Եվ, իհարկե, գլխավորը՝ չգողանալն ու չմսխելը:

Այդ առումով, Հայաստանի ներկայիս կառավարությունը վստահություն ներշնչում է, իսկ ահա զարգացման համալիր և համապարփակ ծրագրերի առումով իրավիճակը, մեղմ ասած, առաջացնում է բազմաթիվ հարցեր, որովհետև արտաքին պարտքի էֆեկտիվության համար հույժ կարևոր են լինելու արագ համակարգային ռեֆորմները: Այդ ամենով հանդերձ, այդուամենայնիվ, Հայաստանին, թերևս, անհրաժեշտ է դիտարկել ֆինանսական այլ աղբյուրներ, մասնավորապես համահայկական համաշխարհային ներուժի օգտագործումը: Խոսքը, իհարկե, հանգանակության մասին չէ, քանի որ հազիվ թե իրատեսական լինի մեծ հանգանակությունը՝ այնքան, որ բավարարի տնտեսական ռազմավարական կարիքները: Խոսքը դարձյալ զարգացման ծրագրերի վրա հիմնված նախաձեռնության մասին է, երբ Հայաստանը, այսպես ասած, պարտքի փոխարեն կարող է ձևավորել համահայկական բաժնետիրական նախագծեր, ներգրավելով փողեր մեր հայրենակիցներից, որոնք մի կողմից կպարունակեն էթնիկ կամ հայրենասիրական բաղադրիչը, մյուս կողմից, սակայն, կզուգակցվեն նաև տնտեսական հեռանկարի, տնտեսական շահի ուղեկցությամբ:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում