Այսօր պարզ դարձավ, որ Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի նիստին մասնակցելու է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: ՀՀԿ գրասենյակի և հանձնաժողովի միջև նամակագրությունն ավարտվել է այդպիսի համաձայնությամբ: Այստեղ ինտրիգայինն այն է, որ նախօրեին առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն առաջարկել էր սառեցնել հանձնաժողովի աշխատանքը համաճարակային այս փուլում:
Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- հետ քննարկմանը մասնակցեցին քաղաքագետ Արկադի Վարդանյանը և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
Արկադի Վարդանյանի դիտարկմամբ՝ հանձնաժողովի աշխատանքները հետաձգելու որևէ պատճառ և իմաստ չկա՝ մանավանդ այն դեպքում, որ համաձայնություն է ձեռք բերբվել ՀՀ երրորդ նախագահի և հանձնաժողովի միջև. «Ինչքան շուտ պարզվի ճշմարտությունը և արագ ու ճիշտ տեղի ունենա այդ գործընթացը, այդքան հասարակությունը ավելի օբյեկտիվ պատկերացում կկազմի, թե ինչ է տեղի ունեցել Ապրիլյան պատերազմի այդ դաժան օրերին»:
«Անկախ նրանից՝ կորոնավիրուս կա, թե չկա, պատերազմական վիճակ կա, թե չկա, գործընթացները պետք է շարունակվեն, կյանքը մեռած չէ»,- նշեց քաղաքագետը՝ հավելելով, որ մեր ազգը վերջին հարյուրամյակում անընդհատ գտնվում է բարոյահոգեբանական, քաղաքական կորոնավիրուսի պայմաններում. «Եվ շարունակում ենք մնալ այլ երկրի գաղութի կարգավիճակում, սա այն ամենավտանգավոր կորոնավիրուսն է, որից ազատվելու մասին պետք է մտածենք օր ու գիշեր»:
Արկադի Վարդանյանը նաև կարծիք հայտնեց, որ հեղափոխությունը պետք է շարունակություն ունենա, սակայն ոչինչ չի արվել: Հովիկ Աղազարյանն արձագանքեց՝ արածների արդյունքը կզգացվի մեկ-մեկուես տարի հետո. «Այն օրենսդրական բազան, որ այսօր ստեղծվում է, շուտով արդյունք կտա»:
Մանրամասն՝ տեսանյութում: