Ըստ Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալների՝ աշխարհի երկրների շարքում նոր տեսակի կորոնավիրուսից մհացությունների թվով Միացյալ Նահանգները երկրորդ տեղում է:
Ըստ վերջին տեղեկությունների՝ ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվելուց հետո մահացածների թիվը հասել է 14,817-ի, իսկ Իսպանիայում այդ ցուցանիշը կազմում է 14,792: Իտալիան աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում COVID-19 զոհերի թվով․ գրանցվել է 17,669 մահ: