Thursday, 25 04 2024
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը

Ինչու է բարկացել Ռոբերտ Քոչարյանը

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցին, որն առաջացրեց քաղաքական քննարկումների նոր ալիք, ամենից բարկացած արձագանք է տվել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համակիրների շրջանակը:

Հարցազրույցին ամենակոշտ գնահատականները հնչել են հենց այդ շրջանակից: Արդյո՞ք պատճառն այն է, որ Տեր-Պետրոսյանը իր հոդվածում չի շոշափել նրա խափանման միջոցը փոխելու հարցը, խոսելով կորոնավիրուսի արտակարգ իրադրության պայմաններում ներքին համախմբման և ներքաղաքական տարաձայնությունները մի կողմ դնելու մասին: Մյուս կողմից, դրա բացակայությունը փոքր-ինչ տարօրինակ է այն «մեծ հրադադարի» ֆոնին, որ ներքաղաքական կյանքում առաջարկում է Լևոն Տեր-Պետրոսյանը, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանին: Հատկապես որ խոսքը, իհարկե, դատավճռով ազատազրկվածության մասին չէ, այլ նախնական կալանքի: Հետևաբար, երբ նայում ենք զուտ ֆորմալության դիտանկյունից, ապա այդպիսի մեծ զինադադարի կոչը պետք է որ ներառեր նաև Քոչարյանի խափանման միջոցի հարց, առավել ևս որ առաջին նախագահը Քոչարյանից ակնկալում է իր կոչին ընդառաջ քայլ:

Տեր-Պետրոսյանը նրան ու Սերժ Սարգսյանին կոչ է անում իրենց ենթակայության տակ գտնվող կամ իրենց հետ ասոցացվող լրատվամիջոցներով դադարեցնել կառավարության թիրախավորումը, քանի որ փաստացի պատերազմ հիշեցնող վարակային իրավիճակը պահանջում է համախմբում կառավարության ջանքի շուրջ: Ինչո՞ւ պետք է դա անեն Սերժ Սարգսյանն ու Քոչարյանը, եթե, իհարկե, Տեր-Պետրոսյանի կոչը դիտարկենք բացարձակ իրականության համատեքստում (որովհետև իրականությունը զգալիորեն այլ է, քան այն ելակետը, որ կոչի հիմքում դիտարկում է առաջին նախագահը): Այդուհանդերձ, ինչո՞ւ պետք է Սարգսյանն ու Քոչարյանն ընդունեն «զինադադարի» նրա առաջարկը: Սարգսյանի պարագայում տեսականում հնարավոր է դիտարկել պատճառ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը խոսում է Ապրիլյան քառօրյայի հանձնաժողովի աշխատանքը սառեցնելու մասին: Թեև, այստեղ իրավիճակը հարաբերական է, որովհետև Սերժ Սարգսյանը կարծես թե համաձայնել է գնալ և պատասխանել հարցերին: Եթե Սարգսյանը չցանկանար, հանգիստ կարող էր բացատրել իր հրաժարումը՝ ասելով, թե իր ասելիքն արդեն ասել է հանրային տարբեր ելույթներով և չունի ավելացնելու բան: Մյուս կողմից, մի բան է Սարգսյանի պատասխանները, մեկ այլ բան՝ հանձնաժողովի քննական աշխատանքի արդյունքը: Սարգսյանը կարող է քիչ խոսել, ասել այն, ինչ իրեն է պետք, բայց հանձնաժողովը կարող է ընդհանուր աշխատանքում պարզել ամբողջական պատկեր, որը շահեկան չլինի նրա համար:

Ըստ այդմ, այսպես թե այնպես, տեսականում կա Սարգսյանի մոտիվացիա՝ ընդունել Տեր-Պետրոսյանի կոչը, թեև գործնականում, կարծես թե, ակնառու է, որ Սերժ Սարգսյանին դա չի հետաքրքրել: Իսկ Ռոբերտ Քոչարյա՞նը, ի՞նչ է ստանալու նա, եթե ընդունի: Արդյոք Ռոբերտ Քոչարյանի կոշտ արձագանքը պայմանավորվա՞ծ չէ նրանով, որ երկրորդ նախագահը Տեր-Պետրոսյանի հոդվածում ուրվագծել է իր համար ցավոտ խնդիրը, ինչի մասին նա ակնարկել է տարբեր առիթներով՝ թե՛ հեղափոխությունից հետո, թե՛ դրանից առաջ էլ՝ մասնավորապես Տեր-Պետրոսյան – Սերժ Սարգսյան կարճատև երկխոսության հայտնի փուլում: Ռոբերտ Քոչարյանն արտահայտել է մտավախություն կամ կասկած, որ ինքը կարող է լինել Տեր-Պետրոսյան – Սերժ Սարգսյան համաձայնության կամ գործարքի զոհ: Հնարավոր է, որ Տեր-Պետրոսյանի նոր հոդվածը՝ այս վճռորոշ հանգրվանում, նա դիտարկել է հենց այդպիսի համատեքստում: Թեև, իհարկե պետք է նաև արձանագրել, որ Տեր-Պետրոսյան – Սարգսյան հայտնի և կարճատև երկխոսության փուլին հաջորդել էր անհամեմատ ավելի երկար Տեր-Պետրոսյան – Քոչարյան գործակցության փուլ: Իհարկե, այն ուղիղ չէր և իրականացվում էր Գագիկ Ծառուկյանի և Վարդան Օսկանյանի միջոցով, սակայն այդ շրջանում անգամ ոզնու համար էր պարզ՝ ինչպես կասեն ռուսները, որ այդ ամենի թիկունքում Ռոբերտ Քոչարյանն էր: Այլ հարց, իհարկե, որ թե՛ Տեր-Պետրոսյանը, թե՛ Քոչարյանը մտածում էին, որ միասին լուծելով Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ հարցը, հետո կլուծեն միմյանց հարցեր:

Յուրաքանչյուրն անկասկած ուներ իր հաշվարկը: Իհարկե, վերջնարդյունքը Սերժ Սարգսյանի հաշվարկի հաղթանակն էր, սակայն մինչ այդ, Տեր-Պետրոսյան – Քոչարյան անուղղակի գործակցությամբ ոչիշխանական բևեռը հասցրեց Հայաստանում զգալիորեն արդարացնել Ռուսաստանի հաշվարկները, որոնց վերջնարդյունքն էլ դարձավ ադրբեջանական ագրեսիան և Ապրիլյան քառօրյա պատերազմը Հայաստանի դեմ: Բոլոր հաշվարկները ամենավերջում բարեբախտաբար խառնեց հայկական զինուժն ու նրան աջակցած հանրությունը:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում