Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

ՌԴ-ում ելակի գները նվազել են. Հայաստանից արտահանումը շարունակվում է

Ռուսաստանի Դաշնությունում ելակի գները նվազել են, Հայաստանից ելակ արտահանողները վնասներ են կրում։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՀ-ում ելակի արտադրությամբ զբաղվող խոշոր ընկերություններից մեկի՝ «Գրինֆուդ»-ի փոխտնօրեն Գրիգոր Վարդանյանը։

Չնայած դրան, ընկերության փոխտնօրենի խոսքով, իրենք այս ընթացքում արտահանման խնդիր չեն ունեցել։ «Արտահանման խնդիր չենք ունեցել, միայն լոգիստիկ պրոբլեմներ են եղել Վրաստանում, Լարսում՝ մոտ 10 օր առաջ, բայց հիմա խնդիր չունենք։

Գների հետ կապված խնդիր կա։ Ռուսաստանում ելակի գներն իջել են, բայց ելակը վաճառվում է»,- ասաց Գրիգոր Վարդանյանը։

«Գրինֆուդ» ընկերության փոխտնօրենի խոսքով՝ իրենք ՀՀ-ում այս պահի դրությամբ ելակ արտադրող ամենամեծ ընկերությունն են։ Չնայած արտահանման հիմնական շուկան Ռուսաստանն է, ընկերությունը փորձում է արաբական երկրներ ևս արտահանում իրականացնել։ «Կորոնավիրուսային ճգնաժամից առաջ փորձ ենք արել արտահանել Կատար ու Էմիրություններ։ Բայց այս համաճարակը սկսվելուց հետո այդ բոլոր ուղղությունները փակվեցին։ Հիմա միայն ՌԴ ենք արտահանում»,- մանրամասնեց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ բեռնափոխադրման հետ կապված այս ընթացքում խնդիրներ եղել են, սակայն դրանք պետական մակարդակով չեն եղել, պարզապես Լարսի մաքսակետում առաջացած կուտակումների արդյունքում մեքենաները որոշ ժամանակ կանգնել են։

«Բայց, վերջիվերջո, այդ բեռները տեղ հասել են։ Մենք ոչ ոքի չենք կարող մեղադրել, թե ինչու են այդ կուտակումները եղել։ Համաճարակ էր»,- հավելեց նա։

Ի դեպ, երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում տեսանյութի միջոցով տեղեկացրեց, որ բանակում զինվորներին արդեն ելակ է տրամադրվում։ Այդ ելակը բանակին մատակարարել է հենց «Գրինֆուդ» ընկերությունը։ Գրիգոր Վարդանյանը նշեց, որ շուկայում առաջարկը եղել է, ցանկություն է եղել զինվորներին միրգ տալ, ու որոշել են հենց ելակից սկսել։ Բանակին մատակարարվել է լավագույն ելակը՝ ավելացրեց ընկերության փոխտնօրենը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում