Չինաստանից մեր հայրենակից Արմենուհի Ղազարյանը «Առաջին լրատվական»-ին ներկայացնում է, թե կորոնավիրուսի կանխարգելմանը միտված ինչ աշխատանքներ են կատարվում այնտեղ: «Կորոնավիրուսի տարածման առաջին իսկ օրվանից այստեղ փակվեցին բոլոր ժամանցային վայրերը, փակվեցին նաև համայնքները՝ դրվեցին դարպասներ համայնքների, շենքերի և փողոցների մոտ: Մենք իրավունք չունեինք մուտք գործելու այլ համայնք կամ այլ շենք: Այդպիսով նվազեցվում էր մարդկանց կոնտակտը միմյանց հետ»:
Մեր հայրենակիցը նշեց, որ ինչպես Հայաստանում, այստեղ նույնպես լրացվում էր թերթիկ, որը տրվում էր համայնքապետարանի կողմից. «Իրավիճակի կարգավորումից հետո ներմուծվեց նաև կոդերի համակարգը. հավելվածի միջոցով յուրաքանչյուր մարդ ստանում էր կոդ՝ կարմիր, կանաչ կամ դեղին գույների, և ըստ այդ կոդի՝ կարող էր թույլ տրվել կամ արգելվել մարդկանց տեղաշարժը»:
Արմենուհի Ղազարյանը նշեց, որ իրենց խստագույնս խորհուրդ էր տրվում ամենուրեք կրել դիմակներ:
Նրա խոսքով՝ իրենց քաղաքում գրանցվել է վարակվածության 25 դեպք. «Բոլորն էլ առողջացել են և դուրս գրվել հիվանդանոցից»:
Մանրամասն՝ տեսանյութում: