Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Լոս Անջելեսում ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումները չեղարկվել են կորոնավիրուսի համավարակի պատճառով

Հաշվի առնելով ներկայիս կորոնավիրուսի համաճարակի պատճառով ստեղծված իրավիճակը՝ Լոս Անջելեսի Միացյալ մարմինը (UACLA), Միացյալ հայ երիտասարդները (UYA) և Հայոց ցեղասպանության հանձնախումբը (AGC) որոշել են չեղարկել ապրիլ 24-ի ոգեկոչման առնչվող բոլոր միջոցառումները: Այս մասին հաղորդում է Asbarez-ը:

Համայնքային այս երեք կազմակերպությունները նախատեսում էին 1) ուխտագնացություն դեպի Մոնթեբելլոյի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր 2) քայլարշավ Հոլիվուդի Փոքր Հայաստան (Little Armenia) թաղամասում, Լոս Անջելես և 3) բողոքի ցույց Լոս Անջելեսի Թուրքական հյուպատոսության առջև:

Վերոհիշյալ կազմակերպությունները նման որոշում են կայացրել՝ ոչ միայն ելնելով Լոս Անջելեսի բնակիչների և աշխարհի կողքին կանգնելու բարոյական պատասխանատվությունից, այլ նաև հետևելով տեղական իշխանությունների առողջապահական կանոնակարգին, որոնք ստեղծվել են կորոնավիրուսի տարածումը մեղմելու և կյանքեր փրկելու համար:

«Մենք շարունակում ենք մնալ հավատարիմ Հայ դատի պահանջներին և շարունակելու ենք մեր աշխատանքները՝ ուղղված Հայոց ցեղասպանության արդար լուծորոշմանը՝ պահանջելով Ցեղասպանության ճանաչում Թուրքիայի կառավարությունից, ինչպես նաև արդար փոխհատուցում: Թեպետ այս տարի մենք չենք կարողանալու երթի դուրս գալ և արդարություն պահանջել ապրիլի 24-ին, մենք գիտակցում ենք, որ մեր միասնական աշխատանքները պետք է տարվեն ամբողջ տարին շարունակ: Մեր աշխատանքը կշարունակվի: Մենք կշարունակենք լինել միասնական և մեր ձայնը լսելի կդարձնենք 20-րդ դարի առաջին ցեղասպանության մեր 1,5 միլիոն նահատակների համար: Առաջիկա օրերին մենք կհայտարարենք ոգեկոչման այլ ծրագրերի մասին, որոնք կփոխարինեն ավանդական հավաքներին:

Մենք շնորհակալություն ենք հայտնում ԱՄՆ Սենատին և Ներկայացուցիչների տանը ճշմարտությունը և արդարությունը վերահաստատելու և Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար: Շնորհակալ ենք նրանց իրենց անկոտրում աշխատանքների համար այս անորոշ և դժվար ժամանակներում:

Մենք հուսով ենք և աղոթում ենք, որ այս համաճարակը շուտով կվերջանա ու մեր բոլոր համայնքները է՛լ ավելի կհզորանան այս ամենից հետո:

Միացյալ այս հանձնախումբը ձեզ մաղթում է ամենայն բարիք: Մնացեք միշտ առողջ և ապահով»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում