ՀՀ ԱԱԾ և ոստիկանության ներքին անվտանգության վարչության ծառայողները համատեղ քննչական միջոցառումներ են իրականացրել ոստիկանության Երեւան քաղաքի Դավիթաշենի բաժանմունքում։ Մանրամասները առաջիկայում։ Այս մասին «Ֆեյսբուքում» գրառել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մի քանի աշխատակիցներ այցելել են Ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարածքային բաժանմունքներից մեկը, որտեղ աշխատակիցների ելումուտը ԱԱԾ-ականների կողմից դադարեցվել է։