Tuesday, 16 04 2024
Փողոցները մաքրող անձանց մի մասը կամուրջի տակ է փոխում հանդերձանքը, լոգարանով տեղ տվեք․ ՔՊ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Մի պահ պատկերացրեք, թե ինչ տեղի կունենա ցանկացած երկրում, եթե Ոստիկանություն չլինի». վարչապետ
Սինջարում եզդիների նահատակությունը Հայոց ցեղասպանության կրկնությունն է՝ մեկ դար տարբերությամբ․ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան
Ինչու՞ Ստեփանակերտը չպատասխանեց
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի վարչապետին
Ընդդեմ Ադրբեջանի հայցը ընթանում է հօգուտ Հայաստանի
Գուցե աղմկահարույց էին քանդման աշխատանքները, զավթված կանաչ տարածքները մեկի ամառանոցը չի կարող լինել
«Կոնսերվատորիայի տեղափոխումը չի նշանակում փակել», «Մեզ ուղիղ չվերաբերող հարց է,ԿԳՄՍՆ-ի հետ քննարկեք»
Եղել է և՛ հարցաքննություն, և՛ առերեսում. Հակոբ Ասլանյանը՝ իրեն առնչվող միջադեպի մասին
Ալիևը բացեց «Ռազմավարի պուրակը», «Հա՛յ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են ՄԱԿ-ի դատարանի համար
625 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Ղազախստանը թուրք-ադրբեջանական շահերի դեմ երբեք չի գնացել. չի կարող լինել անաչառ միջնորդ
Փրկարարները հայտնաբերել են ՀՀ Կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ
Հարգելի՛ Մարիա բաջի, տես ԱՄՆ-ն ինչպես է կանգնել իր դաշնակցի կողքին․ մեզ նրա պես դաշնակից է պետք
Քննության ընթացքին հետևել է Սուրեն Պապիկյանը
Թբիլիսիում ծավալվող թեժ իրադարձությունները ունեն տարածաշրջանային ընդգրկում․ հայացք Երևանից
Ուղիղ․ ՀՀ-ում Իրանի դեսպանի ասուլիսը
ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ
15:20
ԱՄՆ-ն Իսրայելին ծանուցել է, որ չի մասնակցելու Իրանի դեմ հնարավոր գործողություններին. ABC
Թուրքիան բանակցություններ է վարում ՀԱՄԱՍ-ի հետ
Հայաստանում ԵՄ առաքելության ձեւաչափը փոխվու՞մ է
14:45
«Եվրոպայի շուկան Չինաստանի ավտոմեքենաների հետ պետք է պատրաստ լինի արդար մրցակցության». Շոլց
14:30
Նավթի գներն աճել են- 15-04-24
14:15
Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակավոր փակ կլինի
Փորձ է արվում քննարկումից դուրս թողնել էթնիկ հայերի ազատազրկման, անհետացման և բռնագաղթման փաստերը
Ադրբեջանում երեխաներին սովորեցնում են սպանել, վերացնել հայերին, դա Բաքվի ցինիկ ռազմավարությունն է
Հայատյացությունը Ադրբեջանի պետական քաղաքականությունն է. Ալիևը վերջնականապես ջնջում Է հայի հետքը
Եզդիները պայքարեցին Արցախի համար. Ցեղասպանությունը չստորադասեք այժմեական կոնյուկտուրային նպատակներին
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Կառուցապատողները օրական 3000-5000 դոլարի վնաս են կրում․ ճգնաժամը գնալով խորանում է․ ասոցիացիայի նախագահ

Կառուցապատողների հայկական ասոցիացիան, Ռիելթորների գործատուների միությունը և Ճարտարապետների միությունը, արտակարգ դրությունով պայմանավորված՝ նամակ են գրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ փոխվարչապետ-պարետ Տիգրան Ավինյանին և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին։

Նրանք առաջարկում են կառավարությանը ստեղծված իրավիճակում վարել ճկուն քաղաքականություն և ստեղծել հնարավորություն, որ մի կողմից չդադարեցվեն կառուցապատման աշխատանքների տարբեր փուլերը կամ այդ փուլերի մի մասը, ինչպես նաև պահպանվեն համավարակի չտարածման սահմանված պահանջները։ Ընկերությունների ղեկավարները մի քանի կետից բաղկացած առաջարկություններ են ներկայացրել պատկան մարմիններին։ Խնդրի վերաբերյալ «Առաջին լրատվական»-ը զրուցեց Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Վահե Պետրոսյանի հետ։

Նրա խոսքերով՝ այս իրավիճակով պայմանավորված, ինչքան ֆինանսական ճգնաժամը խորանում է, այնքան դա ազդում է շուկայի զարգացման վրա։

«Մեր առաջարկները, որոնք ներկայացրել ենք, դրանք գոնե այն մեղմացուցիչ գործողություններն են, որոնք ինչ-որ ձևով թույլ կտան մեղմել թե՛ մեր, թե՛ աշխատողների ֆինանսական վնասները։ Մենք չենք առաջարկում ինչ-որ արտոնություններ ունենալ։ Շինարարությունն այն բնագավառն է, որտեղ հնարավոր է՝ որոշակի թույլտվությունների պարագայում, այս ընթացքում աշխատանքներ կարող են կատարվել։ Դա լինի նախագծման մասով, շինարարական բնույթի, թե այլ։

Չեմ ուզում համեմատել այլ ոլորտների հետ, օրինակ՝ ծառերի էտում են կատարում կամ ասֆալտ են նորոգում։ Ճիշտ է, դա էլ է հրատապ, սեզոնային խնդիր կա, բայց մենք էլ ասում ենք, եթե հողային աշխատանք պետք է կատարվի, մեկը տրակտորի մեջ նստած հող է փորում, լցնում ԿամԱԶ-ի մեջ ու տանում թափում են, դա ի՞նչ ռիսկ է իրենից ենթադրում։ Եթե վարակի տարածման ինչ-որ ռիսկ կա այդ աշխատանքի մեջ, ապա սահմանեք այդ նորմերը, սահմանափակումները դրեք, որպեսզի մենք հասկանանք՝ ինչպես կարող ենք կազմակերպել այդ աշխատանքները։

Յուրաքանչյուր օր, եթե շինարարությունը կանգնում է, դա շինարարին տալիս է ֆինանսական վնասներ»,- նշեց ասոցիացիայի նախագահը։

Նրա տեղեկացմամբ՝ այս 15 օրվա ընթացքում, ինչ շինարարությունը կանգնած է, կազմակերպություններն արդեն իսկ կրել են ֆինանսական լուրջ վնասներ, չհաշված աշխատակիցների հարկադիր պարապուրդը։

Վահե Պետրոսյանի վստահեցմամբ՝ այս ընթացքում բոլոր կառուցապատող ընկերությունները հարկադիր պարապուրդում գտնվող իրենց աշխատակիցների գումարները վճարում են։ «Կառուցապատման պրոցեսում դուք մի նայեք միայն բանվորական ուժը։ Այնտեղ աշխատում է մենեջմենթի մեծ թիմ։

Այս ընթացքում կառուցապատող ընկերություններն իրենց աշխատակիցների աշխատավարձերը տալիս են։ Բանվորները, շինարարները ևս գումարներ ստանում են։ Այստեղ և՛ կառուցապատող ընկերությունն է վնաս կրում, և՛ իր հետ աշխատող բոլոր ծառայությունները, ովքեր տունն են նստած ու ոչնչով զբաղված չեն։ Մեր առաջարկը այն է, որ ստեղծվի փոքր հնարավորություն, որ, օրինակ, ով ունի հողային աշխատանք, կարողանա այն կատարել»,- նշեց մեր զրուցակիցը։

Այդ աշխատանքները կազմակերպելու համար կառուցապատող ընկերությունները պատրաստ են ապահովել աշխատակիցների անվտանգ տեղափոխումը, սանիտարահիգիենիկ բոլոր պայմանները։ «Եթե սահմանափակել են, որ վարակը չտարածվի, ապա այդ վարակն ավելի հեշտ տարածվում է նույն սուպերմարկետներում, որտեղ մարդիկ չեն կարող նույնականացվել։ Մեզ մոտ կարող են նույնականացվել, մեզ մոտ կարող են ջերմաչափվել, ստուգվել։ Օրինակ բերեմ․շինարարության մեջ մեկ հոգի 8-րդ հարկում երեսապատում է իրականացնում, մի հոգի 11-րդ հարկում գաջ է քսում, մի հոգի 4-րդ հարկում խողովակ է տեղադրում։ Սա ի՞նչ վտանգ է իրենից ներկայացնում, որ դրել ու արգելել են, որի հետևանքով մենք վնասներ ենք կրում»,- մտահոգություն հայտնեց ասոցիացիայի նախագահը։

Վահե Պետրոսյանի խոսքերով՝ 15 օրից մեկ ամիսը կառուցապատող ընկերությունների համար, այսպես ասած, տանելի ժամանակահատված է, որպեսզի կառուցապատողները վնասներ կրելով չհայտնվեն սնանկացման ու փակման եզրին։ Երկարացման դեպքում, արդեն հարկային, բանկային խնդիրներ են առաջանալու, քանի որ օրական 3000-5000 դոլարի չափով կառուցապատողները վնասներ են կրում։

«Մենք բոլորս էլ իրավիճակի լրջությունը հասկանում ենք։ Բայց, եթե սա լինի երկարատև, խնդիրներն ավելի խորանալու են։ Ոչ ոք չի կարող ասել՝ ինչքան է սա տևելու։ Ապրիլ ամսին սահմանափակվա՞ծ է լինելու գործունեությունը, թե՞ ոչ, մայիս ամսին սահմանափակվա՞ծ է լինելու, թե՞ ոչ։

Մենք տեսնում ենք, որ այսօրվա սահմանափակումների շրջանակում կա հնարավորություն՝ գոնե ինչ-որ փոքր աշխատանքներ կատարելու»,- շեշտեց ղեկավարը։

Հաջորդ հարցը, որը նրանք բարձրացնում են՝ պետական մարմինների՝ հատկապես քաղաքապետարանի, քաղաքաշինության կոմիտեի ու մյուս իրավասու կառույցների դանդաղ աշխատանքն է․ «Իհարկե, մենք հասկանում ենք իրավիճակը, բայց նրանք գրեթե չեն աշխատում կամ շատ դանդաղ են աշխատում»։

Այս հարցում ճարտարապետները բարձրացնում են հետևյալ հարցը։ Նրանք առաջարկում են հնարավորինս արագ տալ նախագծման թույլտվություն, ճարտարապետահատակագծային առաջադրանք կամ, «մասնագիտական ժարգոնով ասած»՝ ԱՊԶ։

Դրանից հետո մարդիկ նախագծման աշխատանքներ կպատվիրեն, որը հնարավոր կլինի հենց տան պայմաններում կատարել։ Ճարտարապետները նշում են, որ իրենք այս ընթացքում կնստեն տանը ու կաշխատեն այդ նախագծերի վրա, երկու ամիս հետո, երբ սահմանափակումները կվերանան, կառուցապատողը կունենա պատրաստի նախագիծ ու ավելորդ ամիսներ չի սպասի նախագծի ստեղծման համար։

«Գոնե ճարտարապետների թիմը, որը մեզ հետ է աշխատում, ապահովված կլինի տնային պայմաններում աշխատանքով։ Եթե կհամարեն թույլատրելի, թող հողային աշխատանքները թույլատրեն, կամ բաց տարածքներում շինարարական աշխատանքները։ Թող սահմանափակում դնեն, ասեն՝ տրանսպորտի հարցը լուծեք, մենք լուծենք։ Բայց, կոպիտ ասած, «չորով» դնել փակելը բերում է մեծ վնասների, աշխատողների հարկադիր պարապուրդի՝ դրանից բխող բոլոր վատ հետևանքներով։ Խնդրում ենք այս հարցը ուշադրության արժանացնել, քանի որ այս հարցն ինչքան երկարում է, այնքան մեզ համար խնդիր է դառնում, վնասները խորանում են, ֆինանսական ճգնաժամը խորանում է, այդքան աշխատողներ չեն աշխատում»,- իր խոսքը եզրափակեց ասոցիացիայի նախագահը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում