Դինոզավրերի ձու սովորաբար հայտնաբերում են ձվադրման վայրերում, իսկ կենդանածին դինոզավրեր շատ չեն եղել: Չինաստանի հյուսիսարևելքում հայտնաբերվել են դինոզավրի մնացորդներ, որն ապրել է 120 միլիոն տարի առաջ: Նա եղել է հղի: Լոնդոնի համալսարանական քոլեջի մասնագետները, որոնք ուսումնասիրել են մնացորդները, ասել են, որ դինոզավրի մարմնում հայտնաբերվել է մոտ 10 լավ պահպանված սաղմ: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ընդ որում, գիտնականները կարծում են, որ դինոզավրը սատկել է ծննդաբերելուց առաջ: Գիտնականներն ասել են, որ դինոզավրի բրածո մնացորդները լավ են պահպանվել, քանի որ ժայթքած հրաբուխը մոխրով է պատել կենդանուն՝ մեկուսացնելով շրջապատող միջավայրի ազդեցությունից: Կարելի է տեսնել անգամ կենդանու փետուրներն ու ստամոքսի պարունակությունը:










































