Եվրատեսիլի կազմակերպիչները երկրպագուներին առաջարկել են մասնակցել «Եվրատեսիլ» առցանց Europe Shine A Light շոուին: Այս մասին հաղորդել է մրցույթի պաշտոնական կայքը:
Եվրատեսիլի երկրպագուները կարող են առցանց համերգաշարի եթերում լինել մայիսի 16-ին: Դա անելու համար նրանք պետք է կատարեն Ջոնի Լոգանի՝ 1980-ի հաղթողի, « What’s Another Year » երգը և այն տեսանկարահանեն:
«Մենք « Եվրատեսիլի» երգչախումբ ենք հավաքում մրցույթի երկրպագուներից», – ասվում է կայքում:
Այս տարի ամենամյա մրցույթը չեղյալ է հայտարարվել կորոնավիրուսային համաճարակի պատճառով: