Լուրեր
Միսը, կարագը, ծխախոտն ու 640 անուն ապրանք կէժանանա 3 տոկոսով. Մհեր Գրիգորյան
  • 13:00
  • 2020-04-09
  • Դիտումներ՝ *

Մի շարք պարենային և արդյունաբերական ապրանքների գները միջինում 3 տոկոսով  կնվազի՝ մասնավորապես՝ կէժանանա  միսը, կարագը, ձեթը, բրինձը, մարգարինը, ծխախոտը, դեղագործական արտադրանքները, պարարտանյութը. ընդհանուր թվով 640 անուն ապրանք:

Այսօր Կառավարության նիստի ժամանակ ասաց փոխվարչապետ Մհերի Գրիգորյանը՝ ներկայացնելով  Հայաստանի «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի հոկտեմբերի 10-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին Արձանագրությունը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

  • Դիտումներ՝ *