Արդեն 2 օր է՝ հասանելի է կառավարության 4-րդ և 6-րդ ծրագրերի ֆինանսավորումը. քաղաքացիները, որ այս ծրագրերի շահառու են, կարողանում են ստանալ հատկացված գումարները: Այս մասին այսօր ասուլիսին նշեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Նա հիշեցրեց, որ 4-րդ ծրագիրը վերաբերում էր մինչև 14 տարեկան երեխա ունեցող այն անձանց, որ ազատվել էին աշխատանքից մարտի 13-25 ընկած ժամանակահատվածում, իսկ 6-րդ ծրագիրը՝ նույն ժամանակահատվածում աշխատանքից ազատված անձանց, որ երեխաներ չունեին:
«Ծրագրերի շահառու հանդիսանում է անձը, թե՝ ոչ, կարող է ստուգել արդեն գործարկված ssa.am կայքում. կարող է մուտքագրել իր տվյալները և ճշտել: Այստեղ նշված է նաև այն բանկը՝ որտեղ կարող է մոտենալ քաղաքացին և անձը հաստատող փաստաթղթով ստանալ միանվագ աջակցությունը»,- ասաց նա: