Կորոնավիրուսի տարածման պատճառով Բելառուսի կառավարությունը քաղաքացիների համար սահմանել է ինքնամեկուսացման կանոներ: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
Հրապարակված փաստաթղթի համաձայն, ինքնամեկուսացում նախատեսված է այն քաղաքացիների ու օտարերկրացիների համար, որոնք վարակակիր կամ վարակակրի կոնտակտավոր են: Առաջին մակարդակի կոնտակտավորները պետք է պարտադիր լինեն 14 օրյա ինքնամեկուսացման մեջ:
Երկրորդ մակարդակի կոնտակտավորները, եթե ունեն հազ, կոկորդի ցավ, ջերմության բարձրացում, ապա ինքնամեկուսացման մեջ կլինեն ըստ բժիշկների ցուցումների:
Նշենք, որ Բելառուսում կորոնավիրուսի 1000-ից ավելի հաստատված դեպք կա, մահացել է 13 մարդ: