Saturday, 20 04 2024
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞

Սամվել Բաբայանը կհամագործակցի՞ Արայիկ Հարությունյանի հետ. ի՞նչ քաղաքական պայմանավորվածություններ են հնարավոր Արցախում

Որքան էլ մեր ուշադրությունը սևեռված է Արցախի նախագահական ընտրությունների արդյունքների, ապրիլի 14-ին սպասվող երկրորդ փուլի վրա, ոչ պակաս հետաքրքիր է Արցախում ձևավորված խորհրդարանի պատկերը։

Արցախի Ազգային ժողովի պատգամավորական մանդատները բաշխվել են հետևյալ կերպ՝ «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինք՝ 16 մանդատ, Սամվել Բաբայանի ղեկավարած «Միասնական հայրենիք» կուսակցություն՝ 9 մանդատ, Վիտալի Բալասանյանի Արցախի «Արդարություն» կուսակցություն՝ 3 մանդատ, Հայ Հեղափոխական Դաշնակցություն՝ 3 մանդատ, Աշոտ Ղուլյանի Արցախի Ժողովրդավարական կուսակցություն՝ 2 մանդատ:

Պատկերը հետաքրքիր է այն առումով, որ փաստորեն նախագահական ընտրություններում հաղթող Արայիկ Հարությունյանի ղեկավարած ուժը օրենքների ընդունման համար բացարձակ մեծամասնություն չի ունենա, եթե մնացած կուսակցություններից որևէ մեկը իր հետ կոալիցիա չկազմի։

Իսկ ո՞ր ուժը կգնա դրան, հնարավո՞ր է հենց Սամվել Բաբայանը, որը հրաժարվեց երկրորդ փուլում աջակցել Մասիս Մայիլյանին, և որն, ըստ որոշ տեղեկությունների, հենց առաջին փուլում էլ չի բացառել Արայիկ Հարությունյանին աջակցելու տարբերակը, սակայն վերջին պահին շատերի համար անակնկալ կերպով այլ որոշում է կայացրել։

Արցախցի քաղաքագետ Վահրամ Աթանեսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց՝ կոալիցիա կազմում են այն դեպքում, երբ քաղաքական մեծամասնություն չկա, որևէ կուսակցություն միանձնյա կառավարություն չի կարող ձևավորել։ Բայց Արցախի Սահմանադրությամբ՝ ընտրված նախագահը իրավասու է միանձնյա նշանակել կառավարության բոլոր անդամներին. «Նաև կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարներին՝ ոստիկանապետին, ԱԱԾ տնօրենին, Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենին։ Մի խոսքով՝ մեր Սահմանադրությունը նախագահին տվել է միապետի լիազորություններ»։

Աթանեսյանը նաև ընդգծեց՝ օրենքների ընդունման համար կոալիցիա կազմելու անհրաժեշտություն ևս չկա, հնարավոր է՝ որոշ քաղաքական ուժեր համագործակցության հուշագիր ստորագրեն. «Այսինքն՝ այստեղ կոալիցիոն կառավարություն ձևավորել պետք չէ, որովհետև, կրկնում եմ, ձևավորված կառավարությունն իր ծրագիրը չի բերում Ազգային ժողով, և Ազգային ժողովը չի քննարկում կառավարությանը վստահություն տալ-չտալու հարց։ Այլ բան է օրենսդրական գործունեության խնդիրը։ Կարծում եմ՝ քաղաքական ուժերը ցանկություն կունենան հուշագիր ստորագրելու համատեղ օրենսդրական գործունեություն ծավալելու իմաստով։ Միակ հարցը, որտեղ Ազգային ժողովը կարող է դերակատարություն ունենալ, բյուջեի ընդունումն է, բյուջեի կատարողական հաշվետվության հաստատումը։ Սա էլ, կարծում եմ, կարելի է կարգավորել համագործակցության մասին հուշագրով։ Ովքե՞ր կմիանան 16 մանդատ ունեցող «Ազատ հայրենիք-ՔՄԴ» դաշինքին՝ հետագա բանակցությունների, խորհրդատվությունների խնդիր է։ Ես կարծում եմ՝ այս պահին նման քննարկումներ չեն ընթանում, ինչպես նշում են խորհրդարան անցած քաղաքական ուժերի առաջնորդները։ Երկրորդ փուլի քվեարկությունից հետո կսկսվեն որոշակի խորհրդատվություններ։ Այս պահին իմ տպավորությունն այդպիսին է»։

Դիտարկմանը՝ կարո՞ղ է համագործակցության հուշագիր ստորագրվել Սամվել Բաբայանի ղեկավարած քաղաքական ուժի հետ, Վահրամ Աթանեսյանն արձագանքեց. «Իսկ ինչո՞ւ ոչ, արտառոց ի՞նչ կա այդտեղ։ Ես արտառոց ոչինչ չեմ տեսնում։ «Միասնական հայրենիք» կուսակցությունը խորհրդարանում տպավորիչ ներկայություն կունենա՝ 9 պատգամավորական մանդատ։ Քաղաքական այդ գործոնը ոչ ոք չի կարող հաշվի չառնել»։

Ինչ վերաբերում է ԱԺ նախագահի նշանակմանը, քաղաքագետն ասաց՝ հավանաբար հաշվի կառնվի Դոնթի բանաձևը, կամ կլինեն քաղաքական որոշակի համագործակցություններ. «Դա արդեն կորոշեն քաղաքական ուժերը։ Ըստ երևույթին «Ազատ հայրենիք»-ՔՄԴ դաշինքը խորհրդատվությունների արդյունքում կգա ընդհանուր հայտարարի, թեպետ Ազգային ժողովում պաշտոնների բաշխման միջազգային ընդունված կարգ կա՝ Դոնթի բանաձև։ Դա վերաբերում է ոչ միայն ԱԺ նախագահին, այլև փոխնախագահներին, մշտական հանձնաժողովի նախագահներին, նրանց տեղակալներին։ Իհարկե, ամեն ինչ, կարծում եմ, տեղի կունենա քաղաքական համաձայնությունների շրջանակներում։ Նախընտրական մրցապայքարն այլ երևույթ է, հետընտրական խորհրդատվությունները մտնում ենք քաղաքակիրթ, պետական գործունեության տրամաբանության մեջ։ Կարծում եմ՝ խորհրդարան անցած քաղաքական ուժերն այդքան խոհեմություն և պրագմատիզմ կցուցաբերեն, որպեսզի կարողանան լուծել ԱԺ ղեկավարության և այլ մարմինների ընտրության հարցը»։

Արայիկ Հարությունյանի աջակիցներից իրավապաշտպան Կարեն Օհանջանյանը Բաբայանի «Միասնական հայրենիքի»-ի հետ համագործակցության տարբերակը քիչ հավանական է համարում։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Օհանջանյանն ասաց. «Արցախի զարգացման տեսլականը կիսելու առումով «Ազատ հայրենիքին» շատ ավելի մոտ են Դաշնակցությունը և ԱԺԿ-ն։ Դա իմ անձնական կարծիքն է, և այդ կարծիքը պաշտպանում է մեր հասարակության ճնշող մեծամասնությունը։ Ինչ վերաբերում է Սամվել Բաբայանի կուսակցությանը, ապա այն կարող է շատ կարևոր դեր խաղալ խորհրդարանում որպես կառուցողական ընդդիմություն»։

Միևնույն ժամանակ Օհանջանյանն ասաց. «Եթե նույնիսկ անհավանական այդ տարբերակը քննարկենք, այսինքն՝ «Ազատ հայրենիքի» ու Սամվել Բաբայանի կուսակցության համագործակցությունը, ապա, ըստ իս, մեր քաղաքացիների զգալի մասը հիասթափություն կապրի, ինչն այժմյան պայմաններում անընդունելի է։ Բայց այդպիսի միությունը, համոզված եմ, չի կարող կայանալ, երկու քաղաքական ուժերը չափազանց տարբեր օրակարգ ունեն, առավել ևս՝ այդ օրակարգերի իմպլեմենտացիայի մեթոդաբանության առումով»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում