Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Սերժ Սարգսյանը սրեց խաղը. ի՞նչ կապ ունի դա Տեր-Պետրոսյանի հոդվածի հետ

Սերժ Սարգսյանը համաձայնել էր ապրիլի 16-ին 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով այցելել` պայմանով, որ տեսաձայնագրության մեկ օրինակը նիստից հետո կտրամադրվի իրեն. սա երրորդ նախագահի, ըստ էության, հիմնական նախապայմանն էր։ Հանձնաժողովը պատրաստ է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին տրամադրել ապրիլի 16-ին կայանալիք նիստի տեսաձայնագրությունը, եթե այն չի խախտում «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքը. այսպիսին է եղել Անդրանիկ Քոչարյանի պատասխանը Սերժ Սարգսյանին, որը երեկ հասցեագրվել է նրա գրասենյակին։

Իրավական ձևակերպումների մեջ խորամուխ չլինող մեր ընթերցողներին կարող է թվալ, որ հարցը կարգավորվել է, ու ընդամենը մեկ շաբաթից ականատես կլինենք ինտրիգային մի իրադարձության, որը կարող է անգամ ներքաղաքական զարգացումների ու դասավորության վրա ազդել՝ մի պահ երկրորդ պլան մղելով նույնիսկ կորոնավիրուսը ու նրա հարուցած հետևանքները։

Սակայն իրավիճակն այդքան էլ միարժեք չէ, համենայնդեպս՝ Անդրանիկ Քոչարյանի նամակը չի բավարարել Սերժ Սարգսյանին, ու նրա գրասենյակը երեկ ուշ երեկոյան տարածել է հերթական հայտարարությունը։ Սերժ Սարգսյանի գրասենյակը պնդել է, թե հանձնաժողովը ոչ պարզորոշ պատասխաններ է ներկայացրել գրասենյակի կողմից բարձրացված հարցերի վերաբերյալ: Մասնավորապես Անդրանիկ Քոչարյանին ուղղված նամակում երրորդ նախագահի գրասենյակը նշում է, որ հասկանալի չէ, թե բավարարվե՞լ է արդյոք ՀՀ երրորդ նախագահի առաջադրած պայմանը` հանձնաժողովի լսումներին ներկայանալու միայն իր մասնակցությամբ նիստի ձայնագրությունը ստանալու դեպքում: «Ձեր պատասխանից է կախված նիստին մասնակցելու՝ նախագահ Սարգսյանի որոշումը»,- ասված է Սարգսյանի գրասենյակի տարածած հայտարարության տեքստում։

Իրապես ինտրիգային իրավիճակ է ստեղծվում, որովհետև եթե նախօրեին գրեթե ակնհայտ էր, որ Սերժ Սարգսյանն ապրիլի 16-ին ներկայանալու է խորհրդարան, այսօր արդեն տպավորություն է ստեղծվում, որ երրորդ նախագահն ալիբիներ է ստեղծում քննիչ հանձնաժողովին չներկայանալու համար։ Ամեն բան գուցե պակաս ինտրիգային լիներ, եթե իրադարձություններին իր հայտնի հոդվածով չմիջամտեր առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը երեկ կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակի մասին հոդված էր հրապարակել, որտեղ հորդորել էր իշխանություններին սառեցնել Ապրիլյան պատերազմի հանգամանքների հետաքննության խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքը՝ ընդգծելով, որ այն «ավելորդ գրգռություն է առաջացնում երկրի՝ առանց այդ էլ գերլարված մթնոլորտում»։ Հոդվածը հրապարակվեց նույն օրը, երբ Սերժ Սարգսյանը պատրաստակամություն էր հայտնել ներկայանալու քննիչ հանձնաժողով։ Այս փաստը շատերի տարակուսանքը առաջացրեց, նույնիսկ հնչեցին տեսակետներ, որ առաջին նախագահը որոշակի գործարք է առաջարկում։ Այս թեզը երեկ զարգացրել է քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Այնպիսի տպավորություն էր, թե առաջին նախագահը այնքան էլ չի ցանկանում, որպեսզի Սերժ Սարգսյանն այնուամենայնիվ ամսի 16-ին քննիչ հանձնաժողովին հյուրընկալված լինի: Ես այդպիսի տպավորություն ստացա, որն ինձ համար ընդունելի չի: Ակամայից, բնականաբար, հարցեր են առաջանում, չէ՞ որ նույն Սերժ Սարգսյանը 16 թվականի ապրիլի 8-ին, թե 9-ին հյուրընկալվեց Տեր-Պետրոսյանի առանձնատանը, և նրանք երևի քննարկել էին ապրիլյան դեպքերի և նրա հետ կապված աշխարհաքաղաքական ինչ-որ զարգացումների վերաբերյալ խնդիրներ, և հիմա Տեր-Պետրոսյանը երևի չի ցանկանում, որպեսզի ավելորդ լարվածություն առաջանա այդ ժամանակվա պատասխանատուների, նրանց որոշումների: Ես չեմ կիսում առաջին նախագահի՝ կորոնավիրուսի հետ կապված մտահոգությունների շրջանակը, ոնց որ թե գործարք առաջարկվի՝ մի քննեք ապրիլյան դեպքերը, դրա դիմաց Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը թող իրենց լրատվական կայքերին սթափության կոչ անեն, և նրանք իշխանությունների դեմ որևէ վատ բաներ չանեն»,- ասել է նա:

Այս համատեքստում բազմաշերտ հարցեր են առաջանում։ Արդյոք Տեր-Պետրոսյանն իրապե՞ս ցանկանում է «փրկել» Սերժ Սարգսյանին, ու ո՞րն է դրա մոտիվը՝ ներքաղաքական հաշիվնե՞րը, թե՞ այն գիտակցությունը, որ Ապրիլյան պատերազմն ունի նաև աշխարհաքաղաքական ենթատեքստ, որի բարձրաձայնումն այս պահին առաջին նախագահը վտանգավոր է համարում։ Իսկ միգուցե Տեր-Պետրոսյանի հոդվածն ու Սերժ Սարգսյանի հայտարարությունը նույն օրն են հրապարակվել զուտ պատահականության հետևանքով, ու պետք չէ որևէ գործարք կամ աշխարհաքաղաքական ենթատեքստ փնտրել։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները մեծապես ազդելու են ներքաղաքական զարգացումների ու դրանց տրամաբանության վրա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում